Եթե հանցագործ պիտի վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ. Արարատ Միրզոյան
«Բռնության կոչերին, շարունակաբար անիշխանության իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին, գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ողջ ուժով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ խմբերի ստեղծման մասին հայտարարությանը։
Ըստ նրա՝ դա վերաբերում է այն անհատներին ու խմբերին, որոնք բռնության կոչեր են հնչեցնում, որոնք փորձում են քաոս առաջացնել։
Հարցին՝ արդյոք «ասֆլատին փռելու» մասին հայտարարությունները բռնության կոչ չեն, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եկեք երկու տարբեր բաներ չշփոթենք իրար հետ։ Կա պետության՝ ուժ կիրառելու իրավունք, ու պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում... եթե հանցագործ պիտի վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ, ոնց ուզում եք՝ մեկնաբանեք»:
Ինչ վերաբերում է սևազգեստ խմբերին, ԱԺ նախագահն ասաց, թե դա պատկերավոր արտահայտություն է. «Պատկերավոր արված ձևակերպում և արտահայտություն է, ընդ որում՝ կոնկրետ սևազգեստը, շատ կոնկրետ օպերատիվ տեղեկության հիման վրա է արված։ Ոչ ոք չփորձի բանդաներ ստեղծել, պետությունը իրավասու է և ի վիճակի է այս բանդաների ստեղծումը կանխարգելել, կամ եթե ստեղծել են, իրականացնել իրավապահ իր գործունեությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ