ԵՄ-ի հետ համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը, հավանաբար, կհաստատվի հունիսի 13-ին․ Մնացականյան
«Այսօրվա դրությամբ Եվրամիության անդամ երկրներից ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգն ավարտին հասցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդին տեղեկացրել են հետևյալ երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա հիշեցրեց, որ մարտի 26-ին Ֆրանսիայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել համաձայնագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը։ Իսկ ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է հարմաձայնագիրը, այժմ այն ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրությանը։ Ապրիլի 18-ին Չեխիայի պատգամավորների պալատը երկրորդ ընթերցմամբ իր հավանությանն է արժանացրել համաձայնագիրը, իսկ մայիսի 23-ին Չեխիայի նախագահն ու վարչապետը ստորագրեցին համաձայնագրի վավերագիրը։
«Նախատեսում է, որ համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա հունիսի 13-ին կայանալիք Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում: Հայաստանը ԵՄ-ի կողմին ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը: Դա հավանության է արժանացել Հայաստանում համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: Նախատեսում ենք, որ հունիսի 13-ին, երբ կկայանա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, այս փաստաթուղթը կարժանանա վերջնական հաստատման երկու կողմերի միջև: Ճանապարհային քարտեզը կլինի ԵՄ-ի և Հայաստանի համատեղ սեփականությունը»,- տեղեկացրեց Մնացականյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ 2019-ի համար ԵՄ աջակցության ծավալը նախատեսված է 40 մլն եվրոյի չափով. «Նախատեսված է նաև լրացուցիչ 25 մլն եվրոյի չափով ֆոնդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ, մոտ 65 մլնի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ կողմից։ 2019-ին ի տարբերություն 2018-ի ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալն աճել է»։
Հարակից հրապարակումներ`
- Սլովակիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին
- Չեխիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Շվեդիան միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Հունգարիայի ԱԺ ներկայացուցիչը Panorama-ին հաստատեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փաստը
- Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը նորմալ գնում է, մի անհանգստացեք. Սվիտալսկի
- Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ