Մեսսիի որդին «Ռեալի» երկրպագուն է
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լրագրողներին խոստովանել է, որ իր միջնեկ որդին՝ Մատեոն, մադրիդյան «Ռեալի» երկրպագու է։
«Մատեոն սիրում է ֆուտբոլ, կրում է բոլոր մարզաշապիկները։ Մենք խաղացել ենք տանը, և նա ինձ ասում է. «Ես երկրպագում եմ «Լիվերպուլին», որը հաղթել է քեզ։ «Վալենսիայի» հետ նույն պատմությունը. «Վալենսիան» հաղթում է, ես «Վալենսիայի» կողմից եմ։
Երբ միասին հեռուստատեսությամբ ֆուտբոլ ենք նայում, նա բղավում է, երբ «Ռեալն» է գոլ խփում։ Նա մադրիդցիների երկրպագուն է»,- russian.rt.com-ի հաղորդմամբ՝ Մեսսիի խոսքը մեջբերել է TyC Sports-ը։
Մեսսին երեք որդի ունի։ Մեծն ու միջնեկը մարզվում են «Բարսելոնայի» ակադեմիայում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը