Օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին. Օսիպյանի հանձնարարականը
Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:
Ոստիկանությունից հայտնում են, որ Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Նշվել է, որ բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:
Հաղորդագրության համաձայն՝ ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը վստահեցնում է՝ բռնության կոչեր, «ճռիկներ» անողները կարժանանան իրավապահների կոշտ միջամտությանը
- Սևազգեստ խմբերին պետք է ծաղկավոր «բաբչկա» կապել և ճանապարհել քաղաքակիրթ կյանք. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը