Ուսումնասիրություններ են իրականացվում կարկուտից տուժած համայնքներում վնասի չափը պարզելու համար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուսումնասիրություններ են իրականացվում կարկուտից տուժած համայնքներում վնասի չափը պարզելու համար:
Նրա խոսքով՝ դեռ չեն կարող ասել, թե որքան է կազմել վնասը, ստեղծվել են համայնքային և մարզային հանձնաժողովներ, որոնք աշխատանքներ են տանում տեղերում, գնահատում են չափը, և ամփոփելուց հետո արդեն որոշումներ կկայացվեն։
«Որպեսզի մենք կարողանանք ասել, թե որ դեպքում ո՞ր չափով կաջակցենք, պետք է մոտավոր պատկերացում ունենանք, թե տարվա ընթացքում, որքան հաճախ կարող են լինել նման դեպքերը: Եթե հիշում եք, նախորդ տարի փոխհատուցումը տեղի ունեցավ աշնանը, ինչը նշանակում է, որ ամռան ամիսներին հանձնաժողովներն աշխատեցին, իրենց գնահատականները ձևավորեցին: Կարծում եմ, որ տվյալներն ամփոփելուց հետո միայն կկարողանանք փոխհատուցման չափի վերաբերյալ որևէ բան ասել»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան