Բրեդլի Կուպերն ու Իրինա Շեյքը բաժանվել են՝ 4 տարի միասին լինելուց հետո
Դերասան Բրեդլի Կուպերն ու մոդել Իրինա Շեյքը բաժանվել են՝ 4 տարի միասին լինելուց հետո։ Այս մասին գրում է PEOPLE-ը։
44-ամյա Կուպերը ու 33-ամյա Շեյքը պաշտոնապես որոշել են վերջ դնել իրենց հարաբերություններին ու այժմ բարեկամաբար փորձում են լուծել դստեր համատեղ խնամակալության հարցը, ասել է PEOPLE-ի աղբյուրը։ Զույգի դուստրը՝ Լեան, լույս աշխարհ էր եկել 2017 թ. Մարտին։
Զույգի ներկայացուցիչները չեն պատասխանել PEOPLE-ի հարցման՝ տեղեկության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Օսկարի առաջադրված դերասանն ու սուպերմոդելը սկսեցին հանդիպել 2015թ․-ի գարնանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ