Զելենսկին լրագրողների հետ հանդիպել է անտառում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փակ հանդիպում է կազմակերպել լրագրողների հետ անտառում։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ների, գրում է, որ խոսակցության բովանդակությունը չի հայտարարվում, հայտնի է, որ մասնակցել է ոչ միայն Զելենսկին, նաև նրա աշխատակազմից ներկայացուցիչներ։ Խոսակցությունն ընթացել է «չի ձայնագրվում» ձևաչափով։
Հանդիպումը կայացել է «Զալեսիե» նստավայրում, լրագրողները նստել են խոտի վրա դրված փոքրիկ փափուկ աթոռների վրա։
Հանդիպման շատ մասնակիցներ ֆեյսբուքում նշել են, որ հանդիպմանը շաուրմա են կերել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին