Քաղաքական 16:41 09/06/2019 Հայաստան

Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն. Լիկա Թումանյան

«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խումբը քիչ առաջ շտապ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ՀԿ փոխնախագահ, նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի և նրա տան հետ կատարված միջադեպի  հետ կապված:

«Այս շարժումը փորձում են զրպարտել տարատեսակ ձևերով՝ փորձելով մեզ պիտակավորել որպես դավաճաններ, բռնարարներ, հրահրիչներ, սա փորձ է մանիպուլատիվ միջոցներով բացասական շաղարշ ստեղծել շարժման շուրջ և ներկայացնել մեզ նեգատիվ տեսանկյունից, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին նշեց նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:

Տեղի ունեցածը նա բնութագրեց հետևյալ կերպ. «Փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող ունենալ ընդդիմություն: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ, ներկայացվում են կամ նախկին իշխանությունների հետ կապված մարդիկ, կամ ինչ-որ պատվերներով աշխատող մարդիկ, կամ դավադիրներ»:

Լիկա Թումանյանի խոսքով՝ այս ձևով չի կարող կառուցվել քաղաքական համակարգ, ինչն էլ զրկում է իրենց քաղաքական դիսկուրսի հնարավորությունից:

«Պետք է արձանագրենք, որ ոստիկանության կողմից ադեկվադների՝ շինծու ահազանգերով բերման ենթարկելու մարտավարությանը ավելացել է նաև քրեածին տարրերի ներգրավմամբ միջամտություններն ու սադրանքների կազմակերպումը»,- հավելեց նա:

Նա շեշտեց, որ փորձում են սուտ հայտարարություններ անել, թե բերման ենթարկելը տեղի է ունեցել ինչ-ինչ պատճառներով, որոնք իրենք թաքցնում են.  «Անշուշտ, այս ամենը պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ծիրի ներքո, որ սևազգեստ մարդիկ ահաբեկում են հանրությանը: Այսինքն՝ սկսած շորի գույնից, վերջացրած այլ դրվագներով, մեր քաղաքացիները այլևս չեն կարող իրենց պաշտպանված զգալ այս քաղաքում, քանի որ եթե դու ընդդիմախոս ես, կարող է բերման ենթարկելու պատճառ հանդիսանալ ամեն ինչ: Մենք ոստիկանությունից պահանջելու ենք ներկայացնել ահազանգերի իսկությունը»:

Նախաձեռնող խմբի հիմնադիրներից Արթուր Դանիելյանն էլ պատմեց. «Երեկ, երբ որ մենք կազմակերպել էինք ճաշկերույթ, նախապես ստացել էինք օդում կախված տեղեկություններ, որ հնարավոր է իրավապահ մարմիններն ինչ-որ գործողությունների դիմեն: Ակնկալում էինք, որ ինչ-որ նման պրոցես տեղի կունենա, բայց անակնկալի եկանք, երբ որ իրավապահները այդ միջոցներին դիմեցին, երբ մեր պլանավորած բոլոր միջոցառումներն ավարտված էին: Եվ տներով գնալու պահին, ենթադրում եմ, մեդիա ուշադրությունից խուսափելու նպատակով, իրավապահները դիմեցին այդ քայլին:
Ասեմ ավելին՝ մենք այս նախապես պլավանորված լինելու մասին տեղեկությունն ունեինք դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ սևազգեստ մարդկանց մասին: Այն ինչ որ տեղի է ունենում նրա ելույթից հետո սկսած, ինչ-որ գործողության փուլեր են, որի տրամաբանությունը մինչ օրս դժվարանում եմ հասկանալ»:

Նրա խոսքով՝ նույն շղթայի մեջ է նաև այսօր վաղ առավոտյան տեղի ունեցածը:

«Այսօր առավոտյան տեղի ունեցածն ինձ համար միանշանակ հատուկ գործողություն է: Ընդ որում՝ սա առաջինը չէ, առաջինը Մարալիկում տեղի ունեցած հատուկ գործողությունն էր: Սրա իմաստն այն է, որ մեզ սադրեն՝ հետագայում որի համար մեզ հնարավոր կլինի պատասխանատվության կանչել, քանի որ այս պահին ողջ իրավական համակարն ամեն ինչ անում է՝ իրավական ճնշումներ գործադրելու համար»:

«Ակնկալիք չունեմ, որ իրավական համակարգը պատշաճ արձագանք կտա տեղի ունեցածին, քանի որ վստահ եմ՝ այս գործողությունները կազմակերպված են հենց իրավական համակարգի կողմից: Սա է նաև պատճառը, որ Ազատ Ադամյանը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ: Փաշինյանը փաստացի ահաբեկում է մարդկանց, բայց մեզ են բռնել տալիս դրա համար: Հիմա ես ասում եմ՝ մենք իր այդ հանցագործության մասին հաղորդում ենք տալու ոստիկանություն, պահանջելու ենք, որ իրավապահ համակարգը առնվազն նույն վերաբերմունքը դրսևորի նաև քաղաքացի Փաշինյանի նկատմամբ»,- նշեց Դանիելյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության ստեղծմանը՝ նա շեշտեց, որ իրենց որոշումն անբեկանելի է:

Ամփոփելով ասուլիսը՝ Լիկա Թումանյանն ասաց. «Իրականում իշխանությանը պետք է ոչ թե արդարադատություն, այլ գրպանային հարմար գործիքներ, որոնք որ կկիրառվեն սեփական ռեժիմն ամրապնդելու համար, և գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ ուժեղ ընդդիմություն ձևավորել: Այս ամենը որևէ կերպ չի կարող խանգարել կուսակցության կայացմանը, մենք շարունակելու ենք մեր գործուներությունը»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}