Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից այսօր ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողանալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:
ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հ.Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
Պատահարի մանրամասները ճշտվում են:
Հարակից հրապարակումներ`
- Լոռի Բերդում երեխան ընկել է Ձորագետը և մահացել
- Դեբեդ գետում հայտնաբերվել է դի
- Մարց գետում 15-ամյա երեխա է խեղդվել
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան