Պորոշենկոն հայտարարել է վարչապետ դառնալու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հաղորդել է, որ պատրաստ է դառնալ վարչապետ, եթե իր ղեկավարած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը հաղթի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Պորոշենկոն նաև ասել է, որ լիակատար պատասխանատվություն է կրում ոչ միայն իր կուսակցության որոշումների, այլև «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության գործողությունների համար։
Գերագույն Ռադայի ընտրությունները հուլիսի 21-ին են։ Վերջին հարցումների համաձայն խորհրդարան կարող է անցնել 5 ուժ՝ նախագահ Զելենսկիին աջակցող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը, «Հանուն կյանքի-Ընդդիմադիր պլատֆորմը», Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը», Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինան» և «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ