Ատելության խոսքն ու քսենոֆոբիական պոպուլիզմը Եվրոպայում շարունակում է մնալ խիստ մտահոգիչ
Քսենոֆոբիական պոպուլիզմն ու ռասիստական ատելության խոսքը շարունակել են իրենց ազդեցությունն ունենալ Եվրոպայում ժամանակակից քաղաքական կլիմայի վրա 2018 թ.-ին։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի՝ ECRI-ի տարեկան զեկույցում։
Տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական փոփոխությունների վերաբերյալ աճող հանրային մտահոգությունները շահագործվում է նրանց կողմից, ովքեր քավության նոխազ են դարձնում միգրանտներին ու փոքրամասնություններին, մասնավորապես, պոպուլիստական քաղաքական գործիչների կողմից, որոնք ձգտում են բաժանել հասարակություններին ազգային, էթնիկական կամ կրոնական ուղղություններով։ Այսպիսի տեսակետներ արտահայտվում են ոչ միայն ծայրահեղ քաղաքական գործիչների կողմից, այլ նաև այն ավելի ու ավելի շատ է արմատավորվում հիմնական քաղաքական կուսակցությունների ու ազգային կառավարությունների շրջանակներում, ինչը խիստ մտահոգիչ է համարվում ECRI-ի կողմից:
«Գաղափարախոսությունները, որոնք հիմնված են ազգային/էթնիկ կամ կրոնական խմբերի միջև անհամատեղելիության վրա, վտանգ են ներկայացնում ընդգրկուն հասարակությունների համար, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանում են «ռասսայական գերազանցությունը», - ասվում է զեկույցում` նախազգուշացնելով «մենք ընդդեմ նրանց» հասարակական ու քաղաքական դիսկուրսի վտանգավորության մասին:
ECRI-ին նաև ահազանգում է «fake news»-ի (կեղծ լուրերի) աճող տարածման վտանգավորության մասին, որը հաճախ տարածում է խոցելի խմբերի մասին աղավաղված տպավորություններ, և կոչ է անում քաղաքական գործիչներին, կրոնական և համայնքային ղեկավարներին ոչ միայն խուսափել ատելության խոսքից, այլև ակտիվորեն հակադարձել ու պայքարել դրա դեմ:
Դրական առումով նշվում է, որ մի շարք երկրներ կարևոր քայլեր են ձեռնարկել իրենց օրենսդրությունն ատելության խոսքի դեմ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Իսլամոֆոբիան և հակամիգրանտային տրամադրությունները 2018թ․-ին դեռևս գերակշռում են ԵԽ անդամ պետությունների մեծամասնությունում։ Նշվում է, որ մահմեդական կանայք, ինչպես նաև աֆրիկյան ծագում ունեցողները հաճախ են դառնում բռնության թիրախ։ Սևականները ևս հաճախ իրավապահ մարմինների կողմից ենթարկվում են ռասսայական պրոֆիլակտիկայի կիրառմանը, որը կոչ է արվում դատապարտել:
Եվրոպայում հրեա ժողովուրդը շարունակում է դիմակայել հակասեմիտական ատելությանը, ներառյալ բռնության, որը հաճախ համարվում է արդարացի արձագանք Իսրայելի կառավարության գործողություններին: ECRI-ն ասում է, որ նման հակասեմիտական գործողությունները պետք է ավելի հստակ մերժվեն: Գնչուները շարունակում են մնալ Եվրոպայում ամենաշատ մարգինալացված համայնքներից մեկը։
Նշվում է, որ 2018 թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խտրականության ընդհանուր արգելման մասին 12-րդ արձանագրության ոչ մի նոր վավերացում տեղի չի ունեցել անդամ երկրների կողմից։ Մինչ օրս այն վավերացվել է Եվրոպայի Խորհրդի 47 անդամ-պետություններից ընդամենը 20-ը:
Նշենք նաև, որ Հայաստանը ՄԻԵԿ 12-րդ արձանագրությունը Հայաստանը ստորագրել ու վավերացրել է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան