Հյուսիսային Կորեայում գտել են հրապարակային մահապատիժների ավելի քան 300 վայր
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է հրապարակային մահապատիժների 323 վայր։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Սեուլից TJWG ոչ կառավարական խմբի զեկույցին։
Կազմակերպության անդամները զեկույցը կազմելու համար զրուցել են ավելի քան 600 մարդու հետ, որոնք փախել են Հյուսիսային Կորեայից։ Նրանց խոսքերով, պատիժ կարող է սահմանվել գողության կամ Հարավային Կորեայի հեռուսատատեսություն դիտելու համար։ Մահապատիժների կատարմանը ներկա է լինում ավելի քան 1000 մարդ, երբեմն ստիպում են մասնակցել նաև մահապատժի ենթարկվողի ազգականներին։ Մահապատիժների մեծ մասը կատարվել է գնդակահարության միջոցով։
Հիշեցնենք, որ վերջերս Հյուսիսային Կորեայի կառավարությունը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած ձախողված գագաթնաժողովից հետո մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ում միջուկային հարցերով նախկին դեսպանորդին և արտգործնախարարության ևս 4 աշխատակիցների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան