Ապօրինի ծառահատման դեպքեր՝ Դիլիջանում
Հունիսի 12-ի վաղ առավոտյան և հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատման դեպքեր բացահայտելու և ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով, շրջագայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Դիլիջան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 10 տրանսպորտային միջոցներ, որնք բարձված էին ընդհանուր 20 խմ-ից ավելի փայտանյութով։ Վարորդները ոստիկանության ծառայողներին չեն ներկայացրել փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, ուստի նրանց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ նրանք փայտանյութը ձեռք են բերել տարբեր վայրերում և հանգամանքներում, որոնց մանրամասները ոստիկանները պարզում են։ Դեպքերի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ