Վրաստանում ստեղծվել է «ջղային մարդկանց» կուսակցություն
Ջղային վրացիներն արդեն ունեն իրենց քաղաքական կուսակցությունը, որը պատասխանատվություն է ստանձնում ներկայացնել իրենց զգացմունքները հանրային ոլորտում։ Այս մասին գրում է վրացական agenda կայքը։
«Մեր նպատակն է ստեղծել ջղային մարդկանց լայն շարժում», - հայտարարել է է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Օկրուաշվիլին՝ հունիսի 12-ին «Հաղթանակած Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր ժողովի ժամանակ։
Օկրուաշվիլին նշել է, որ իր նոր կուսակցության անդամները զայրացած են Վրաստանի ներկայիս կառավարող՝ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների ու նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Օկրուաշվիլին պատրաստակամություն է հայտնում համագործակցել կառավարող կուսակցության այն անդամների հետ, ովքեր կընդդիմանան Իվանիշվիլիին։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա կհամագործակցեն նրանց հետ, ովքեր չեն ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին