Լոնդոնն ու Մոսկվան ուսումնասիրում են Մեյի ու Պուտինի հանդիպման հնարավորությունները
Պաշտոնական Լոնդոնը Մոսկվայի հետ քննարկում է հարաբերությունների մասնակի ապասառեցման և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացման հնարավորությունները՝ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, գրել է The Guardian թերթը:
Հաղորդվում է, որ բրիտանական կողմը դեռևս վստահ է, որ Ռուսաստանը պատասխանատու է Սկրիպալների թունավորման համար, սակայն որոշակի պայմաններում այն պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Հրապարակման մեջ ասված է, որ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կարող է բավարար համարել Մոսկվայի այն հայտարարությունը, որ Սոլսբերիում տեղի ունեցածի նման դեպքերը չպետք է կրկնվեն:
Նշում է, որ Մեյը, ով կհեռանա պաշտոնից հուլիսի սկզբին, հնարավորություն կունենա հանդիպելու ՌԴ նախագահի հետ G20 գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ը Օսակայում։ Սա կլինի համաշխարհային առաջնորդների վերջին հանդիպումը, որին կարող է ներկա լինել Բրիտանիայի վարչապետը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե երկու կողմերը գտնեն, որ այն արդյունավետ կլինի ու կկարողանան համաձայնեցնել ընդհանուր օրակարգը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան