Քաղաքական 20:21 17/06/2019 Հայաստան

ԱԳ նախարար. Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը հանդես է եկել բացման խոսքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ,

Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ,

Նախարար Բաթոյան, նախարար Արշակյան, պարոն Քոչարյան,

Հարգելի խորհրդարանականներ, պարոն Ռուբինյան և տիկին Զոհրաբյան,

Հարգելի Մարդու իրավունքների պաշտպան,

Ձերդ գերազանցություններ, դեսպաններ,

Տեսնում եմ դիվանագիտական կորպուսի շատ անդամների, և, իրապես, շատ շնորհակալ եմ, որ դուք նույնպես այստեղ եք: Այստեղ են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Շնորհակալ եմ բոլոր ներկաներին:

Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ,

Մեծապես ուրախ եմ ազդարարել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ քառամյա գործողությունների ծրագրի մեկնարկը։ Սա մեր համագործակցության կարևոր գործիք է: Արդեն իսկ լավ ավանդույթ է դարձել, որ գործողությունների այդ ծրագրի մեկնարկը տրվում է Գլխավոր քարտուղարի տեղակալ Տիկին Բեթիյնի-Դրագոնիի ներկայությամբ և մասնակցությամբ։ Սա երրորդ անգամ է, որ մենք միասին ազդադարում ենք այդ ծրագրի մեկնարկի մասին։ Եվ անձամբ եմ հիշում, երբ միասին տվեցինք այդ մեկնարկը 2012 թվականին։

Մեր գործողությունների ծրագրի դրական գնահատականն այն է, որ այն եղել և մնում է կարևոր գործիք Հայաստանում քրեական արդարադատության, քրեակատարողական հիմնարկների, տեղական ժողովրդավարության, կոռուպցիայի, բարձրագույն կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների խթանման համար: Այս տարի մեր առաքելությունն ավելի լայն է: Այս տարվա բյուջեն շատ ավելի հավակնոտ է. այն կազմում է 18,9 միլիոն եվրո և ունի հատուկ կենտրոնացում այն ոլորտներում կատարվող  բարեփոխումների վրա, որոնք մեր կառավարության գերակայություններն են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մենք ունենք շատ լավ արձագանք դոնոր համայնքից: Մեր հաշվարկների համաձայն՝ այս պահի դրությամբ ապահովվել է 2019-2021 գործողությունների ծրագրի իրականացման բյուջեի մոտ 57 տոկոսի երաշխավորումը: Եվ դա գերազանց արդյունք է:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, ովքեր իրենց ամուր աջակցությունն են հայտել Հայաստանի Գործողությունների ծրագրին: Ինչպես ասացի, դա բարեփոխումների գործիք է: Դրանք մեր բարեփոխումներն են. դրանք Եվրոպայի Խորհրդի բարեփոխումները չեն, դրանք դոնոր համայնքի բարեփոխումներ չեն: Սա այն է, ինչի կարիքը Հայաստանն ունի: Եվ սա այն է, ինչ Հայաստանը ցույց տվեց. բացարձակապես լուրջ է այն հարցում, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել: Երկիր, որը նախագծված է եվրոպական չափանիշների համաձայն, երկիր, որը հանգամանալից կերպով հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա: Սա այն երկիրն է, որ մեր հասարակությունն է ցանկանում: Եվ դրա դրսևորմանն ականատեսը եղանք 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխության ընթացքում: Դա արտացոլում է մեր ժողովրդի ցանկությունները և մեր կառավարության վճռականությունն ու հանձնառությունը: Ուստի, ես լիովին վստահ եմ, որ մենք գործնականորեն հնարավորություն ունենք մեր կարիքներին համահունչ օգտագործելու այս կարևոր Գործողությունների ծրագիրը, բարեփոխումների կարևոր այս գործիքը: Եվ երբ 2021թ. ամփոփելիս լինենք, ասենք, որ արձագանգրել ենք շոշափելի արդյունքներ, որ բարեփոխումների այս գործընթացում մենք ունենք անհրաժեշտ հանրային վստահություն: 

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել բարեփոխման մեկ կարևոր ոլորտ, որն առնչվում է արդարադատության ոլորտին, իրապես անկախ, անկողմնակալ դատական համակարգին Հայաստանում։ Անդրադառնալով այս թեմային՝ նշեմ, որ կառավարության կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո հստակ ընդգծվեց, որ կառավարությունը կանի ամեն ինչ՝ անկախությունը և անկողմնակալությունն ապահովելու համար, կանի ամեն ինչ՝ բացառելու դատական համակարգի վրա որևէ ճնշում: Եվ, մեղմ ասած, կառավարությունը նաև տպավորված չէր արդարադատության վրա առկա ճնշումով, որը գործադրվում էր ոչ թե կառավարրության, այլ այլ մարմինների կողմից, և դա պատճառ հանդիսացավ  քաղաքական արձագանքի` երեք-ժամյա քաղաքական գործողության համար։ Բայց առավել կարևոր է, որ այն ընդգծեց առանց հապաղելու բարեփոխումների առաջմղման վճռականությունը։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդին, քանի որ նա պարզապես վերցրեց հեռախոսը, զանգահարեց Հայաստանի վարչապետին և ասաց․ «Մենք այդտեղ ենք և ցանականում ենք օգնել»։ Սա է մեր համագործակցության բնույթը, սա է Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությանն էությունը: Մեկ շաբաթվա ընթացքում ընդունել ենք փորձագետների, բարձր մակարդակի փորձագետների՝ լավ բարեկամ պարոն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ, ովքեր սկսեցին աշխատել բարեփոխումների բովանդակության և արդարադատության ոլորտում բարեփոխումների ֆինանսավորման վրա։ Հունիսի 12-ին, գլխավոր քարտուղարը պատասխան նամակ գրեց վարչապետ Փաշինյանին, որում վերահաստատեց բոլոր պայմանավորվածությունները, և այժմ մենք սկսել են աշխատանքները։

Այժմ գործողությունների ծրագրում մենք կկատարենք բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել բարեփոխումների հարցում առանց որևէ հապաղման։ Ցանկանում էի ընդգծել այս հստակ դրույթը՝ այս համագործակցության արժեքը, Եվրոպայի խորհրդում մեր անդամության նպատակը ցույց տալու համար։

Ցանկանում եմ նորից շնորհակալություն հայտնել Ձեզ արագ արձագանքի համար։ Դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումը մեզ համար ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այժմ մենք այդ փուլում ենք գտվում։

Իմ մյուս կարևոր դրույթը վերաբերում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Սա մեզ համար շատ կարևոր ընտանիք է, ազգերի ընտանիք, որոնք կանգնած են կողք կողքի ընդհանուր արժեքներ կոչվող այս հասկացության համատեքստում: Սա համաեվրոպական կառույց է: Սա կառույց է, որին մենք անդամակցում ենք 2001թ.-ից և  տեսել ենք այդ անդամակցության օգուտները ինչպես լավ, այնպես էլ՝ վատ ժամանակներում: Մենք հնարավորություն ենք ունեցել մեր գործընկերների հետ միասին տոնելու կառույցի 70-ամյակը: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ ընդգծել Եվրամիության և անդամ երկրների հետ մեր համագործակցության կարևորությունը, որոնք եղել են բարեփոխումներին ուղղված մեր փոխգործակցության եռանդուն աջակիցները՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Գիտեք, նոր եմ վերադարձել անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած  Գործընկերության խորհրդի երկրորդ նիստից: Բրյուսելում ինձ հետ գտնվող գործընկերներից ոմանք այժմ այստեղ են: Եվ այնտեղ նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերվել կրկին Եվրոպայի խորհրդի հզոր փորձառնության կիրառմամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների նկատմամբ: Շարունակական երկխոսություն ենք վարում և Եվրոպայի խորհրդի, և Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, և այս առումով ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Հայաստանի խորը գնահատանքը:

Այսօր մեկ այլ կարևոր առաքելություն ունենք կատարելու. մենք մարելու ենք ԵԽ 70-ամյակին նվիրված փոստային բացիկ՝ հրատարակված ՀայՓոստի կողմից, որը նաև արտահայտում է կազմակերպության և այս կարևոր հոբելյանի մեր գնահատականը: 

Ցանկանում եմ խոսքս եզրափակել մեկ այլ դրույթով: Եվրոպայի խորհուրդը վերաբերում է մեր իրավուքններին, մեր ազատություններին, մեր Եվրոպային: Եվրոպայի խորհուրդը 47 անդամ պետություններն են, և մենք միասին ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների Եվրոպայի տարբեր հատվածներում: Կարծում եմ սա իրապես շատ ուժեղ կոչ է՝ հավաստիացնելու, որ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունն այն ամենին, ինչն անվանում ենք ընդհանուր արժեքներ: Մեր աշխատանքը պայմանավորված է ԵԽ հզորությամբ, որը հանդիսանում է մեր համատեղ աշխատանքի հենակետն՝ ինչպես ամրապնդելու, այնպես էլ՝ այն մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ, որոնց Եվրոպան առերեսվում է իր արժեքների առումով: Դա մեր իրավունքներն են, մեր ազատությունը, մեր Եվրոպայի խորհուրդը:

Անչափ շնորհակալություն և բարի գալուստ»,- իր ելույթում ասել է ԱԳ նախարարը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}