Հասարակություն 14:01 18/06/2019 Հայաստան

Եվս մի փորձանքի մասին․․․

Հետաքրիր է, որ երբ իրավաբանների, հասարակագետների, քաղաքական ու պետական գործիչների  մի շա՜տ մեծ հատված անդադար զգուշացնում է դատաիրավական համակարգը ճնշելու  ահավոր հետևանքների  մասին՝ շատերը մտածում են, որ դա իրենց հետ կապ չունի և չի ունենալու։ Միամիտ չենք, որ հավատանք այդպես դիրքավորվողների միամտությանը․․․ նրանց միայն չնչին հատվածն է  վստահում այս իշխանություններին, և լսելով ու կարդալով նրանց հրամցրած իրականությունը՝ լուրջ է ընդունում պայծառ ապագայի խոստումները։ Մնացած մասի համար գործում է «ով էշ, մենք փալան» սկզբունքը և  վաղը պատրաստ են առանց աչք թարթելու ուրիշ կուռքի  պատվանդանին դնել, իսկ երկրում կատարվողը թամաշա է  մինչև էն պահը, երբ  փորձանքն իրենց շեմին է հայտնվում։ Էդ ժամանակ էլ սկսում են ոռնալ՝ «բա ինչի՞ չէ՜իք ասում․․․»։  Աչք ունեք՝ տեսեք, որ  փորձանքն արդեն յուրաքանչյուրի  շեմին է մոտենում՝ դատական համակարգը  մեկ անձին ենթարկեցնելու տեսքով։

Հենց հիմա ԱԺ-ում Սահմանադրական դատարանի թեկնածու են ընտրում Վահե  Գրիգորյանին, ով ավելի շատ  հայտնի է որպես լտպ-ական քաղաքական  պատվերներին իրավական հանդերձներ հագցնող,  քան որպես բարձրակարգ իրավաբան։ ՍԴ-ն  գրավելու հերթական քայլն է։  Իսկ փորձը վերջերս է  սկսվել՝  ՍԴ ելք ու մուտքը  փակելու խուլիգանական ակցիայով, դատավորԱլվինա Գյուլումյանին քաշքշելով, ՍԴ դատավորներին հրաժականների դրդելով։ Հաջողված փորձը կա   արդեն գլխատված Բարձրագույն դատական խորհրդի  դեպքում՝  9-ից 5-ը հրաժարական են ներկայացրել։ Նրանց  հրաժարականների բուն պատճառները չգիտենք։ Չգիտենք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ ճնշումների է ենթակվել, բայց մի բան ակնհայտ է՝  նրանք լիովին  չեն իրականացրել իրենց պարտականությունները դատավորների դեմ վերջին  մեկ տարվա բացահայտ ճնշումների դեպքում, չեն հայտնել իրենց դիրքորոշումը դատարանների դռները փակելու հակասահմանադրական կոչի առիթով։ Ինչո՞ւ․․․ Հարցերը շատ  են, պատասխանները վախվորած ու լղոզած։ Իսկ փաստը մեկն  է՝  այսօր ԲԴԽ-ում քվորում չկա բնականոն աշխատանքի համար։ 

Անշուշտ  շատ շուտ, օրենքի խախտումներով  ձեռնասուն   ԱԺ-ն կհամալրի ԲԴԽ-ն իր հավատարիմներով   (անփորձ- անորակների պակաս չի լինի՝ պետական ու մասնավոր ԲՈւՀ-երը հազարներով իրավաբաններ են արտադրել) կձևավորի խամաճիկային ԲԴԽ և մարդամեկը կկիրառի այն որպես բութ գործիք` «համառ»  դատավորներին համակարգից հեռացնելու համար։ Այսպիսով, բռնապետություն տանող ճամփի մի հատվածն էլ կառուցվեց՝ հավատարիմ ու կամակատար  ԲԴԽ-ի տեսքով։ Հետո հերթը Սահմանադրական դատարանին կհասնի։ Հետո  մեր երկիրը կկանգնի դատաիրավական քաոսի առաջ։ Իրավաբանները մանրամասն ներկայացնում են դատական կոլապսի հետևանքները,  բայց մարդիկ մտածում են՝ մեր ինչ գործն է Պողոսը թե՞ Պետրոսը կլինի ՍԴ, ԲԴԽ, Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյանի դատավոր․․․ Ցավն էլ այն  է, որ հենց շարքային քաղաքացու գլխին են կոտրվելու  մեկ անձի ենթարկեցված  (անկախ անձի անունից)  խամաճիկային  դատաիրավական համակարգի  ողջ արատները։

Պատկերացրեք հիպոթեզային  իրավիճակ․ մարդը  չի  կարողանում ապացուցել, որ ինքը  վիրահատարանում անզգայացված պառկած է եղել այն պահին, երբ վերին աթոռը նրան է մեղավոր ընտրել ու նշանակել։ Եվ սկսվում է աներևակայելին։ Վախին կուլ գնացած վիրաբույժն ու քույրերը կույր ու խուլ  են   ձևանում, փաստաթղթերը կեղծված են համարում։ Առաջին ատյանը դեմ չի գնում  վերին կամքին, նույնը վերաքննիչը, նույնը վճռաբեկը, ԲԴԽ-ն ու ՍԴ-ն էլ  վրադիր․․․ ո՞նց դեմ գնան, երբ բոլորը կախված են մեկ թելից, մեկի կամքից ու քմհաճույքից։  Օրենքն ու իրավունքը տեղ չունեն միանձնյա  ղեկավարության պարագայում։ 

Սրանք վախեցնող  երևակայություններ  չեն․ բռնապետական  երկրների  դաժան իրականությունն է այդպիսին։  Իհարկե, կարող ենք դեմն առնել, եթե հիմա թույլ չտանք դատաիրավական համակարգի ողնաշարը ջարդելուն ուղղված իշխանությունների ծրագրերի իրականցումը։ Այնպես որ, ուշքի եկեք,  փորձանքն արդեն ամեն մեկի շեմին է մոտենում։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}