Քաղաքական 11:07 20/06/2019 Հայաստան

Ռուբեն Հակոբյան. Նիկոլ Փաշինյան վարչապետը դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխության հետ որևէ կապ չունի։ Հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացողություն է, ունի որոշակի կոմպոնենտներ»,- «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց Գերագույն խորհրդի, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով, երեք տարբերակ կա՝ ներիշխանական դավադրություն, արտերկրում ծրագրված սցենար և իսկապես  օրվա իշխանությունը  բացարձակ կապ չուներ ստեղծված իրավիճակի հետ, չէր պատկերացնում ինչ է կատարվում Հայաստանում, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
Նրա համոզմամբ, Հայաստանում իշխանության և ոչ իշխանական ուժերի միջև չկա քաղաքական բանավեճ։ 

«Եթե կա քաղաքական դիսկուրս, ապա կա իշխանությունից դուրս։ Իշխանության ներսում միակ  քաղաքական  բանավեճը՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր -Նիկոլ Փաշինյան վարչապետ։ Այլ բանավեճ չկա։ Նիկոլ Փաշինյան  վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին, շատ անխնա է պատժում։ Մենք  գալիս ու կանգնում ենք մի տեղ, որ նոր իշխանությունը եկել է ջախջախելու այն բոլոր մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը  բավականին ճիշտ գնահատականներ էր տալիս գործող իշխանություններին, ողջ համակարգին։ Ստացվում է  մի պարադոքս իրավիճակ, նաև մենք այս քննարկումներով փրկենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադրին Նիկոլ Փաշինյան վարչապետից։  Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրն ավելի տարածական կերպար է դառնալու, այսպես թե այնպես որպես խորհրդանշող  կերպար վաղ թե ուշ ավելի լուրջ քաղաքական ուժ է դառնալու»,- ասաց Ռ. Հակոբյանը։

Նրա խոսքով, այսօր ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ինչ որ բանի սկիզբ է լինելու։

«Կան գործոններ, որոնք մեզանից դուրս են, մենք քիչ ազդեցության լծակներ ունենք այդ դաշտում։ Մենք ի վերջո պետք է կարողանանք  ճիշտ օրակարգի շուրջ համախմբվել, ազգային մի միավոր  ձևավորել, որովհետև դա կարող է ընդդիմանալ այն արհավիրքին, որը կա այսօր Հայաստանում, որը տարածվելու  մեծ պոտենցիալ ունի։ Իսկապես դրությունը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք ասել, մենք իսկապե շատ վտանգավոր գոտում ենք։

Միակ ելքը տեսնում եմ համախմբելը։ Այս պահին թիվ մեկ օրակարգն Արցախի և Հայաստանի անվտանգությունն է,  մի կողմ դնել այս պահին քաղաքական որոշակի մոտեցումների տարբերությունը, համախմբվել այս օրակարգի շուրջ, կարողանալ դիմակայել այն մարտահրավերներին, հարվածներին, որոնք այսօր ունենք»,- ասաց Ռ. Հակոբյանը։ 

Նրա խոսքով, այսօր իշխանությանը ցնցումների են բերում ոչ թե օլիգարխներն ու փողատերերը, որովհետև նրանք զգույշ են, վախկոտ են, գտնում են տիրոջը, այլ նրանք, ովքեր երկար ժամանակ եղել են քաղաքական դաշտում, բայց կարողացել են մնալ  քաղաքական դաշտում և մաքուր լինել, նաև նրանք, ովքեր նոր են մտնում քաղաքականություն՝ մաքուր կենսագրությամբ։

Բանավեճին ներկա «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանն ասաց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն հասարակություններն են  կարողանում հաջողել, որոնք միասնություն են ապահովում, գոնե հասարակության անդամների զգալի մասը  հավատում է մի գաղափարի՝ պետության, ազգային արժեքների, համամարդկային արժեքների գաղափարի։

«Մեր գլխավոր խնդիրը, որ այսօր կա, այն է, որ մենք ունենք երկփեղկված հասարակություն, ամենամեծ պրոբլեմը, որ իրոք  փորձանքի է վերածվել, այն է, որ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժնում են  սևերի ու սպիտակների, լավի ու վատի։ Մենք մի փոքր սխալ գործեցինք, մեզ չի ներելու ոչ մարդկությունը, ոչ էլ այն սերունդները, որոնք գալու են»,- նշեց նա։

Մ. Հակոբյանի խոսքով, ներկա իշխանությունն ունի պատժիչ գործառույթ, «մեզանից առաջ ոչ մի լավ բան չի եղել»։

«Մենք մեր մոդելը պետք է գտնենք՝ մեր իրողությունների, ռեսուրսներին համահունչ, ու դա պետք է լինի փաստարկված, թվային տվյալներով»,- ասաց նա։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}