Իրավունք 13:20 21/06/2019 Հայաստան

Փաստաբան. Իշխանությունները քայլեր են մտածում, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով վտանգ են տեսնում

«Պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկում առհասարակ տեղի չի ունեցել։ Դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումը,  դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի գնահատմամբ, դատարանն այդ քայլով կոպտագույն  կերպով խախտել է թե մեղադրյալի  կոնվենցիոն իրավունքները, թե, ընդհանրապես, քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքը։

«Նաև գործընկերներից եմ հետաքրքրվել՝ հայկական քրեական դատավարության պատմության մեջ  նման բան հիշո՞ւմ են, թե ոչ։ Նման դեպք որևէ մեկը չկարողացավ մտաբերել։ Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը դեռ իր լուրջ հետևանքներն ունենալու է մեր դատական համակարգի համար»,- ասաց Հ. Խուդոյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին դատական նիստի ժամանակ  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի հայտարարել է, որ ավարտվում է բողոքների դատական ստուգումն ու  դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, մինչդեռ Ռ. Քոչարյանի պաշտպանները հանդես չեն եկել ելույթով մեղադրող և տուժող կողմերի բողոքների վերաբերյալ։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են  մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Ռ. Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունք էր դիմել ՍԴ, ո՞վ իրավունք ունի բռնանալ իր վրա։

«Ո՞վ իրավունք տվեց բողոքարկել այդ որոշումը, ո՞վ իրավունք տվեց դատավոր Դանիելյանին այդ բողոքն ընդունել վարույթ։ Միայն նրա անձը, որի մասին մեր կարծիքը հայտնեցինք, որը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքն է  նրա մասին, այլ Հայաստանի փաստաբանների 90  տոկոսի կարծիքը։ Մեզ միացավ նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, իր մեկնաբանությունը  դատավոր Դանիելյանի անձի վերաբերյալ, որպես մասնագետի, հայտնեց։  Ընդ որում, ես այն կարծիքին եմ, որ դատավոր Դանիելյանը բավականին բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիության մեջ, այլ հարց է մարդկային հատկանիշները, կարողանո՞ւմ է ճիշտը օրենքի տառին համապատասխան կիրառել, թե անընդհատ քիթը պահում է այն ուղղությամբ,  թե ինչպես է մտածում իշխանությունը՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի, այսօր է՝ այսօրվա իշխանության։

Այս մարդը կատարում է  հիմնականում պատվեր, կարող է պատվերն իրեն իջեցված չլինի, հիմնականում այդպես է, բայց բավական է զգա, թե ինչպես է մտածում դատախազությունն այդ մասին, անմիջապես արձագանքում է»,-ասաց Ռ. Սահակյանը։

Նա նշեց, որ իր տպավորությամբ երեկվա տեղի ունեցածը նախապես պլանավորված, որոշված գործողություն էր. «Չէի պատկերացնում, որ այս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ դատարանի անդամի կողմից։ Բայց այդ լկտիությունը տեղի ունեցավ։ Համոզված եմ, որ նա նախապես էր պատրաստել այս գործընթացը։ Նա բոլորին լսելուց հետո ասաց՝ «...հիմա դատարանը տեղում խորհրդակցելով իր դիտարկումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ կանի 1-2 րոպեից»։  Ընդամենը  5 վայրկյան անց նա գլուխը կախեց ներքև և կարդաց՝ «...հարկ եմ համարում արձանագրել, ...»։ Այսինքն ուներ պատրաստի հինգ տող։ Ե՞րբ էր գրել դրանք։ Իհարկե, վաղօրոք։ Ո՞ւմ հետ էր համագործակցել։ Չեմ կարող բարձրաձայնել, որովհետև չեմ կարող ապացուցել, բայց կարծիքն ունեմ»։

Խոսելով Սահմանադրության մեջ ներառված նորմի մասին, որ հանրապետության նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելի է, Ռ. Սահակյանն ասաց. «Օրենսդիրը մտցրել է նման դրույթ, ուրեմն սա առանձնացել է։ Կոպիտ թող չհնչի, բայց  ասում է՝ ինչ որ կանես, որոնք բխում են քո կարգավիճակից, առանց վախենալու արա. իրավունք ունես արտակարգ դրություն մտցնել, մտցրու, պատերազմ հայատարարել, հայտարարի, իրավունք ունես զանազան գործողություններ կատարել, որոնք կարող են ինչ-որ բացասական երևույթներ առաջացնել հետագայում, հետո քեզ կմեղադրեն, թե ինչու դու քո այս կարգավիճակից բխող գործողությունները կատարեցիր։ Սա արվել է, որպեսզի նախագահն անկաշկանդ գործի։ Սա միայն մեզ մոտ չէ, Ֆրանսիայում էլ է այսպես։ Պրիմիտիվ բան է, ինչն իր որոշման մեջ կայացրել էր դատավոր Ազարյանը»։

Նրա խոսքով, այս իշխանությունները հենց նեղն են ընկնում, քայլեր են մտածում։

«Չեմ բացառում, որ վաղը Սահմանադրական դատարանի դռները կփակվեն այնպես, որ պարոն Հրայր Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել ՍԴ շենք։ Ո՞ր դեպքերում են  կատարվում այդ քայլերը, երբ որ վտանգ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի գործով, վտանգ են տեսնում այն իմաստով, թե՝ ոնց կարող է Քոչարյանը գտնվել ազատության մեջ»,- ասաց Ռ. Սահակյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}