Ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում. Օսիպյան
«Վերջին ժամանակներում, կարծում եմ, ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մեկնաբանություններ են հնչում, որ ոստիկանությունը վերջին շրջանում առանց պատճառների բերման է ենթարկում սևազգեստ ցուցարարներին՝ այդպիսով փորձելով արհեստականորեն հանրությանը հայտնի դարձնել նրանց, ոստիկանապետը պատասխանեց. «Ես չգիտեմ ում մասին է խոսքը գնում»։
Այնուհետև լրագրողները նշեցին «Ադեկվատ» և «ՎԵՏՕ» խմբերի անունները։ Օսիպյանն էլ ասաց, որ նրանց բերման ենթարկելը կապ չունի հագուստի գույնի հետ։
«Ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքներով։ Ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում։ Եթե մենք հանցանք կատարած անձին բերման ենք ենթարկում բաժին, դա նշանակում է՝ որևէ մեկին բերման չպե՞տք է ենթարկենք։ Ոչ, բերման ենք ենթարկել և բերման ենք ենթարկելու բոլոր նրանց, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետությունում կարգը խախտել»,- նշեց Օսիպյանը։
Մեկ այլ հարցին, թե ինչու ոստիկանությունը թույլ չի տալիս բողոքի ակցիա իրականացնել Երևանում Բաց հասարակության հիմանադրամների գրասենյակի դիմաց, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր գրասենյակ, կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, և որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը։ Մենք առաջնորդվում ենք ոչ թե մարդկանց քանակով, այլ մեզ համար մեկ անձնավորությունը նույնպես մարդ է, և մենք այդ քաղաքացու համար նույնպես պարտավոր ենք ծառայություններ մատուցել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյան. Մենք բոլորի ոստիկաններն ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից
- Նարեկ Մալյան. «Երբ Վեհարանն էին գրավել Սորոսից վարձատրվողները, ոստիկանները բացարձակապես չկային ու չէին եկել»
- Ոստիկանները հրելով հեռացրել են Սորոսի գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող Նարեկ Մալյանին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը