Ստորագրահավաք՝ հանուն Արցախ-Ֆրանսիա բարեկամության աջակցության
Change.org հարթակում բացվել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Արցախ-Ֆրանսիա բարեկամության աջակցության։ Ստորագրահավաքը նախաձեռնել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում գործող «Arménia» ասոցիացիան։
Նախաձեռնությունը դատապարտում է Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկանության հռչակագրերի չեղարկումը դատարանի կողմից։ Ստորագրահավաքին արդեն միացել են 241 մարդ։
Ասոցիացիան կոչ է անում միանալ ու կիսվել ընկերների հետ՝ շարունակելով աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի անկախությանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը։ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել այս հռչակագրերի դեմ, որին միչ այդ Ֆրանսիան պատասխանում էր, որ համայնքները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում։
Դատարանի կողմից հռչակագրերի չեղարկումից հետո Ֆրանսիայի քաղաքապետերը հայտարարեցին, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումները, քանի որ համաձայն չեն վարչական դատարանի մեկնաբանության հետ։
Ֆրանսիայի քաղաքապետերը հայտարարում են, որ չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարար․ Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև հռչակագրերի չեղարկումը մասնավոր դեմարշ է եղել
- Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
- Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին