ԵԽ հեռացող գլխավոր քարտուղար․ Եթե հիմա ուզում եք ցափահարեք՝ այն ուղղեք իմ կնոջը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին անգամ իր շնորհակալական խոսքն ուղղեք վերջին 10 տարիներին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Յագլանդը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեին, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Սավիցկիին, պատգամավորներին։
«Դուք բոլորդ ինձ հնարավորություն տվեցիք ծառայել այս թանկագին կազմակերպությանը»,-ասաց Յագլանդը։
Հեռացող գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ երբ ինքը եկավ այստեղ, գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում միայն տարին մեկ անգամ, ինչը տարօրինակ էր ու ինքն առաջարկեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարը պետք է լինի ԵԽԽՎ-ում ամեն նստաշրջանին, եթե ոչ ելույթով, ապա պատգամավորների հարցերին պատասխանելու։
«Մենք սկսեցինք այդ պրակտիկան։ Ես հաճույք ստացա դրանից, եղան շատ լավ երկխոսություններ, որոշ հակադրություններ, կասեմ նաև որոշ կատակներ, որոնք ինձ դուր են եկել։ Ես միայն մեկ ցանկություն ունեմ, որ դուք պահպանեք ձեր ինովացիոն ուժը։ Շատ լավ բաներ են եկել այս վեհաժողովից․ կարող եմ երկար ցանկ ասել, բայց միայն մեկը կնշեմ՝ Ստամբուլի կոնվենցիան սկսվեց այստեղից, որն այժմ անվանվում է ոսկե չափանիշ գլոբալ մակարդակով։ ԵԽ-ն կարիք ունի ԵԽԽՎ-ի, որն ունի այս ինովացիոն ուժն ու կարող է առաջ տանել նորարարություններ ու պահպանել պանեվրոպական պլատֆորմը»,-ասաց Թորբյորն Յագլանդը՝ հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որ մենք չենք կարող ունենալ միայն բախումներ, անհրաժեշտ է նաև երկխոսություն ինչ-որ տեղ։
Յագլանդն իր վերջին շնորհակալական խոսքն ուղղեց կնոջը, ով ևս գտնվում էր ԵԽԽՎ դահլիճում։ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց կնոջը, ով թողել էր իր աշխատանքը, եղել իր կողքին, հոգ տարել գլխավոր քարտուղարի նստավայրի բարեկարգման համար, այն դարձրել հյուրընկալման համար լավ վայր, ինչը շատ կարևոր էր իր համար։
«Եթե դուք ուզում եք ցափահարեք այժմ, ապա խնդրում եմ դրանք ուղղեք իմ կնոջը»,-ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն, ինչին հետևեցին ջերմ ծափերը։
Նշենք, որ ԵԽ-ն այս նստաշրջանում կընտրի նոր գլխավոր քարտուղար։ Թեկնածուներն են Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարը, և Դիդիե Ռեյնդերսը՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարարը։
Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կառույցը ղեկավարում էր 2009թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել էր 2 անգամ՝ 5 տարի ժամկետով։ Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ