Հասարակություն 12:35 24/06/2019 Արցախ

Արցախի Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

Հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։ Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։ Այս մասին հայտնում են  Քաշաթաղի շրջանի վարչակազմից։

Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։

Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։

Հոչանց գյուղը պատմականորեն եղել է Սյունիք աշխարհի Աղահեճք գավառի բազմամարդ և հարուստ գյուղերից։ Գտնվում է ներկայիս Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում՝ Հոչանց լեռան ստորոտում՝ համանուն գետի ձևավորած կիրճի աջակողմյան բարձրադիր ձորակում։ Առաջին անգամ հիշատակվում է սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի մոտ Հունչաք ձևով (XIII դարի վերջ-XIV դարի սկիզբ)։ XVIII դարի ընթացքում այս տարածքներից հայկական տարրի արտահոսքի և վրանաբնակ քրդերի հաստատման արդյունքում փոխվել է Հոչանցի ժողովրդագրական կազմը։

Արդեն ԽՍՀՄ տարիներին գյուղը ձևախեղված «Ղոչազ» անվամբ մտել է ԱդրԽՍՀ Լաչինի շրջանի
կազմում։ Արցախյան պատերազմի օրերին՝ 1992 թ․ աշնանից մինչև 1993 թ․ ապրիլի սկիզբ, կատաղի մարտեր են ընթացել Հոչանց սարի (1918.9 մ) հանդեպ վերահսկողության համար։ 1993 թ. ապրիլի սկզբին՝ նախկին Քյալբաջարի հետ միասին ազատագրվել է նախկին Լաչինի շրջանի ամբողջ տարածքը, այդ թվում՝ Հոչանցը։ Պատերազմից հետո գյուղը վերաբնակեցվել է 1995 թ․ հոկտեմբերի 6-ից։ Ներկայումս գյուղում կա 9 տնտեսություն՝ բաղկացած 24 բնակչից։

Հոչանցի սբ. Ստեփանոս եկեղեցի։ Հոչանցում է գտնվում XVII դարի երկրորդ կեսով մոտարկվող միանավ եկեղեցի։ Տարածքի ժողովրդագրական կազմի փոփոխումից հետո, ինչպես Զանգեզուրի շրջանի նախկին հայաբնակ այլ գյուղերի դեպքում, Հոչանցում նույնպես, ինչպես 1898 թ․ վկայում է ազգագրագետ Երվանդ Լալայանը, «… եկեղեցիները իբր փարախ կամ գոմ են ծառայում»։
1960-ական թթ. սկզբներին իրականացված արձանագրագիտական գիտարշավի արդյունքում հնարավոր է եղել ըստ ամենայնի վերականգնել եկեղեցու անունը, այն է՝ սուրբ Ստեփանոս։ ԽՍՀՄ տարիներին եկեղեցու շենքը ծառայում էր որպես հացի փուռ։ 2018 թ. եկեղեցին վերանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։ Տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքում հողի տակից հանվել են տասից ավելի տապանաքար ու խաչքար, հայոց շիրմաքարերի բեկորներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերություններն օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսենք. Արայիկ Հարությունյան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և Արցախի Հանրապետությունում 2020թ.-ի մարտին սպասվող նախագահական...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մշակվել է դիետա ՝«անհանգիստ և դյուրագրգիռ» մարդկանց համար
Հատուկ դիետան, որը հարուստ է մագնիումով և այլ միկրոտարրերով, կօգնի նվազեցնել հոգեկան հանգստության, նյարդայնացման  խանգարման ախտանիշները,...
Աղբյուր` Panorama.am
20:25
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին...
Աղբյուր` Panorama.am
20:14
Kiss խումբը ստորջրյա համերգ է կազմակերպել շնաձկների համար
 Ավստրալիայի ափերին  նավի վրա Kiss  խումբը կազմակերպել է համերգ շնաձկների համար,  բայց նրանք չեն ցանկացել լսել: Ռիա...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական գործարար և...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ֆրիդա Կալոյի կտավը վաճառվել է մոտ 6 միլիոն դոլարով
Նյու Յորքում Christie’s աճուրդում վաճառվել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Սպիտակով կնոջ դիմանկարը» կտավը: Արժեքը կազմել է...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եգիպտացին վերամշակվող նյութերից կառուցել է իր երազանքի տունը
Կահիրեի բնակիչ Թայմուր ալ-Հադիդիին կառուցել է իր երազանքների տունը՝ հնարավորինս օգտագործելով նաև էկոլոգիական տների գաղափարը: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստից մանրամասներ
Նոյեմբերի 21-ին ԱԻՆ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը, որին մասնակցում էին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Թուրքիայում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել
Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով  Սիրիայի քաղաքացիներ են...
Աղբյուր` Panorama.am
19:16
Միշել Օբաման Grammy-ի հավակնորդներից է
Միշել Օբաման հայտնվել է հեղինակավոր Grammy երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում: ԱՄՆ նախկին առաջին տիկինը մրցելու է...
Աղբյուր` Panorama.am
19:03
Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ   ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մարդու օրգանիզմը կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Բիզնեսներն ավելի թափանցիկ են դառնում. Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
բանկային համակարգի միջոցով աշխատակիցներին աշխատավարձերի փոխանցումները կտրուկ աճել են
Աղբյուր` Panorama.am
18:33
Ո՞ւր կորավ կլոր դդումը կամ Հայաստանում դդումը ռեկորդ է գրանցելու
Հայաստանյան խանութներում կլոր դդումներին փոխարինելու են եկել երկարները։ Ղափամայի համար դդում փնտրող տանտիրուհիները զարմացած են՝  ինչո՞ւ այդ...
Աղբյուր` Panorama.am
18:29
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ինչու, ֆեդերացիայից ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք
Աղբյուր` Panorama.am
18:27
Դիվանագիտական դպրոցի սաներն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
18:14
Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»
Նոյեմբերի 19-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռներն է բացել տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ
Այսօր Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
2018-ի հուլիսին Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի փաստաբանը պատմել է, որ հոր՝ Հյուսիսարևելյան վարչական շրջանի դատախազի...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Խառը զգացմունքներ»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Ռիչարդ Բայերի կատակերգությամբ, որի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող շինության տանիքում բռնկված հրդեհը մարվել է
Երևանի Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում բռնկված հրդեհը ժամը 16:08-ին մեկուսացվել է, 17:00-ին՝...
Աղբյուր` Panorama.am
17:24
Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
«Այսօր իրավապաշտպաններն որոշ հնչեղ գործերով, այդ թվում Մանվել Գրիգորյանի, հիմնական գործը թողած պայքարում ենք տոտալ անարդարությունների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հեղափոխակարգ իշխանությունը շարունակելու է իրեն սպառած մամլիչ մեխանիզմի կիրառումը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հեղափոխակարգ իշխանությունը շարունակում և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}