Արջը մտել է տուն և քնել պահարանում
ԱՄՆ Մոնտանա նահանգում արջը մտել է տուն և քնել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ոստիկանությունից հայտնել են, որ արջը մտել է տուն և փականը ներսից փակել։ Երբ ոստիկաններին հաջողվել է բացել դուռը, նրանք կենդանուն տեսել են պահարանի մեջ նստած։ Հավանաբար, գազանը կոտրել է մի քանի իր, իսկ հետո քնել։
Նրան բռնել են և բաց թողել տեղի անտառներից մեկում։ Ոստիկանները կոչ են արել տեղի բնակիչներին փակել իրենց դները փականներով, որպեսզի խուսափեն նմանատիպ դեպքերից։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան