Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում
Դերասան Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվել է հակառուսական հոլովակում, որը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի հետ գործարքի համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նկարահանումներին նաև մասնակցել են դերասաններ Մարտին Շինը, Լոուրենս Ֆիշբորնը, Սոֆիա Բուշը, գրող Սթիվեն Քինգը, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ Ռայները և այլ հայտնիներ։
Հրապարակված կադրերում Դե Նիրոն պնդում է, որ 2016 թվականին ռուսական կառավարությունը գրոհել է ԱՄՆ ժողովրդավարությունը։ Ինչպես հայտարարում են հոլովակի մյուս մասնակիցները, Մոսկվան զանգվածային գաղտնի գործողություն է իրականացրել, որպեսզի օգնի Թրամփին դառնալ նախագահ։ Ընդ որում, հայտնիները հղում են անում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցին, որը չէր գտել գործարքի ապացույցներ։ Հոլովակի վերջում դերասաններն ասում են, որ Սպիտակ տան ղեկավարին պատասխանատվության կենթարկեն, քանի որ, «ոչ ոք, անգամ ԱՄՆ նախագահը, օրենքից վեր չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ