ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից անձինք են բերման ենթարկվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձի։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածներն, այսպես ասած՝ հերթ են վաճառում։ Այլ խոսքով՝ իրենց մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ