Առաջարկվում է Երևանում իջեցնել մեքենաների շարժման արագությունը
Այսօր Երևանը բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, նաև վարորդի համար,- Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանում ավտովթարների վերաբերյալ հարցին, որոնց հետևանքով, տարեկան կտրվածքով, զոհերի թիվն ավելանում է։
Նրա կարծիքով, այս խնդրին պետք է գլոբալ լուծում տրվի, բնականաբար, նախաձեռողը պետք է լինի քաղաքապետարանը, որին միանա նաև ոստիկանությունն ու տարբեր գերատեսչություններ։ Քաղաքապետն ասաց, որ գույքագրում են ամենավտանգավոր անցումները, որոնք պետք է լուսավորվեն։
Նա առաջարկում է քննարկել Երևանում ավտոմեքենարի շարժման արագության հարցը՝ 60 կմ/ժամից իջեցնել 50 կմ/ժամի։ Որոշ հատվածներում, նրա խոսքով, նույնիսկ թույլատրելի արագությունը հասնում է 70 կմ/ժամի։
Հ. Մարությանի խոսքով, քաղաքում պետք է ավելացնել վերգետնյա ու ստորգետնյա անցումները։ Նա նշեց, որ այս դեպքում թեև խնդիրը կթեթևանա, բայց չի լուծվի, քանի որ մարդիկ գերադասում են անցնել արագ և ուղիղ։
Երևանի քաղաքապետն հայտնեց, որ այս տարի մի քանի վերգետնյա անցումներ են նախատեսել կառուցել, հաջորդ տարի դրանց թիվն ավելի շատ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայի գետնանցման տարբերակ
- Մաշտոցի պողոտայում լուսացույցներ կտեղադրվեն
- Գուրգեն Մուշեղյանն առաջարկում է Արշակունյաց պողոտայում ստորգետնյա ճանապարհ կառուցել
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ