Մատենադարանի մոտ գտնվող բարդիներից մեկի փչացած բնում բենզին է լցվել և վառվել
Մատենադարանի հարևանությամբ գտնվող բարդիների հետման մասնագիտական եզրակացություն է եղել, մասնագետները հեռացրել են՝ ապահովելու տարածքի անվտանգությունը։ Ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահապանության վարչության ղեկավար Խաչիկ Հակոբյանը։
«Մի քանի կանաչ տերև են եղել, բայց դրանք լիարժեք եղել են չոր, իրենցից մեծ վտանգ են ներկայացրել։ Կա մասնագիտական որոշում, տեղում «Կենտրոն» կանաչապատման մասնագետները հեռացրել են»,- ասաց Խ. Հակոբյանը։
Նա նշեց, որ աշնանն այդ տարածքին կտրվի կանաչապատման նոր լուծում՝ համահունչ այդ տարածքին և անվտանգ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին CivilVoice ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ահազանգ են ստացել՝ Մատենադարանի հարևանությամբ հատվող ծառերի վերաբեյալը։
Կենտրոնի համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցները գիշերը 3-ին գնացել են, մի բարդու արդեն իսկ փչացած բնում բենզին է լցված եղել և վառվել է։
«Չգիտեմ՝ չարամտությունն ինչի հետ է կապված, շատ բաներ ենք լսել»,- նշեց նա։
Վ. Մնացականյանի խոսքով, հարակից մյուս երկու բարդիները թեքված են եղել, փչակը, բունը փտած։
«Հիմնականում բարդիների դեպքում երևում է, որ բունն առողջ է, բայց տակից փտած է լինում, ինչը սարսափելի վտանգավոր է հատկապես քամիներին։ 50-60 տարեկան բարդիներ են, մեր էլոգիայում երկար չեն կարողանում դիմագրավել։ Քննարկում ենք, որ Երևանի կենտրոնում բարդիների տնկելու պրակտիկան դադարեցնեն»,- ասաց Վ. Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան