Եվրոպայի խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատգամավորները Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ընտրեցին որպես կառույցի 14-րդ գլխավոր քարտուղար։
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել էր 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել էր 105 ձայն։
Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով։