Ո՞ւր է գնում անվճար դեղորայքը
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ որպես ծնող (երեխան գրանցված է 19-րդ պոլիկլինիկայում) երբևէ տեղեկատվություն չի ստացել անվճար դեղորայքի տրամադրման վերաբերյալ։
«Ո՞ւր են գնում այդ դեղերը, պարոն Բաբինյան։ Պատահաբար ձեր մտերիմներից մեկը միգուցե դեղատուն ունի՞»,- դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին՝ հարադրումներ արեց Ա. Խաչատրյանը։
Նա մատնանշեց մեկ այլ խնդիր. «Պոլիկլինիկաների բուժկազմը հիվանդներին ուղղորդում է մասնավոր լաբորատորիաներ՝ ուղղորդումը մեկնաբանելով, որ պոլիկլինիկաների լաբորատորիաներից ստացվող պատասխաններն արժանահավատ չեն: Այնինչ պոլիկլինիկաների լաբորատորիաները հագեցած են տեխնիկայով: Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքը կա, 1,5 տարի չէր աշխատում: Սա վկայություն է, որ ատկատի մեխանիզմը, մշակույթը շարունակում է գործել»:
Կամսար Բաբինյանը խնդրեց, որ եթե ատկատների հետ կապված որևէ փաստ կա, դրանք տրամարդել իրենց, կդիմեն ոստիկանություն, համապատասխան մարմինների զբաղվելու այդ հարցով։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ