Արագածի բնակիչները կարտոֆիլի հիվանդ բույսերը բերել էին կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները։ Նրանց դժգոհության պատճառը Գեղարոտ գետի վրա գործող ՀԷԿ-ներն են։
Ինչպես նշեցին գյուղացիները, դրանց գործելու հետևանքով գետում թունավոր նյութեր են լցվել։ Ու քանի որ ֆիլտրացում չի իրականացվում, ձկները սատկել են, այդ ջրով ոռոգվող այգիներն էլ չորացել են։
«Արագածի խառնարանից դուրս եկած բոլոր թունավոր նյութերը միանգամից լցվում են խողովակի մեջ ու գալիս մեր դաշտերը։ Ամբողջությամբ ծծումբ է ու ծանր մետաղներ, բուսականությունը չորանում է, գետում կենդանական աշխարհը վերացել է՝ ոչ կարմրախայտը կա, ոչ գորտ կա, ոչ էլ որդ կա»,-ասաց կառավարության շենքի դիմաց հասած գյուղացիներից մեկը։
Նրանք ասում են՝ ՀԷԿ-երի գործունեության կասեցման որոշումը կա, սակայն դրա իրագործումը հետաձգվում է։
«Եկել ենք Կառավարություն, որպեսզի հասկանանք ինչու չեն կասեցնում»,-ասացին նրանք։
Ակցիայի մասնակիցները բողոքը պատկերավոր ներկայացնելու համար իրենց հետ բերել էին շշով ջուր, որը մուգ դեղնադարչնագույն էր, ինչպես նաև կարտոֆիլի հիվանդ բույսերը։
Կառավարությունում գյուղացիներին խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում պատասխան կտան, ջուրը կենթարկեն փորձաքննության ու հետևություններ կանեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան