Քաղաքական 15:25 02/07/2019 Աշխարհում

Վլադիմիր Պուտինը կրկնում է Ֆուկույամայի սխալը՝ հայտարարելով լիբերալիզմի վերջի մասին

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Անցած շաբաթ` ճապոնական Օսակա քաղաքում Մեծ քսանյակի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ֆայնենշլ թայմսին» (Financial Times) տված հարցազրույցում հայտարարել էր, որ «լիբերալ գաղափարը վերջնականապես սպառել է իրեն» և նրա որոշ տարրերը պարզապես իրատեսական չեն, ինչպես բազմամշակութայնությունը՝ մատնանշելով ներգաղթի ու բաց սահմանների առաջացրած խնդիրները։ Ըստ նրա՝ Արևմտյան երկրներում ղեկավար էլիտաները կտրվել են ժողովրդից, իսկ լիբերալ գաղափարները հակասության մեջ են բնակչության ճնշող մեծամասնության շահերի հետ։ Վ. Պուտինը խոսել էր սեռական փոքրամասնությունների մասին, ասել, որ ոչ ոքի դեմ ոչինչ չունեն, սակայն որոշ բաներ չափից շատ են և չպետք է մոռանալ ավանդական ընտանեկան կառուցվածքի ու մշակույթի մասին։

Լիբերալ գաղափարի հնացած ու անգործածական լինելու թեզը մեծ արձագանք է ստացել ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Ռուսաստանի նախագահին իր կտրուկ անհամաձայնությունն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով հնացած է համարել «ավտորիտարիզմը, անձի պաշտամունքը և օլիգարխիայի իշխանությունը»։

Գաղտնիք չէ, որ Կրեմլյան քարոզչամեքենան տարիներ շարունակ գաղափարախոսական հարձակումների է ենթարկում արևմտյան մոդելի լիբերալ ժողովրդավարությունները՝ այդ կերպ փորձելով նաև հիմնավորել Ռուսաստանում գործող կարգերն ու արժեքները։ Այս տարվա փետրվարին մոսկովյան գաղափարախոսներից Վլադիսլավ Սուրկովը «Պուտինի երկար պետությունը» խորագրով ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ ցույց էր տվել Պուտինի ղեկավարությամբ ռուսական պետության յուրահատկությունները՝ միաժամանակ արևմտյան ժողովրդավարության առաջարկած ընտրությունը համարելով պատրանք։

Իրոք, վերջին տարիներին Արևմտյան լիբերալ-ժողովրդավարական մոդելով ապրող հասարակություններում նկատելի են աջակողմյան, պահպանողական ու պոպուլիստական ուժերի վերելք, ինչպես օրինակ՝ Հունգարիայում, Լեհաստանում, Իտալիայում, ինչու ոչ՝ նույն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Բայց արդյո՞ք դա նշանակում է լիբերալիզմի վախճան, և արդյո՞ք նախագահ Պուտինը չի շտապում իր գնահատականներում՝ այդ կերպ կրկնելով ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի սխալը, ով 1990-ականների սկզբին՝ ԽՍՀՄ կործանումից հետո բավականին վստահորեն հայտարարեց, որ պատմությունն ավարտվել է՝ արևմտյան լիբերալ ժողովրդավարության հաղթանակով, որն էլ դարձել է  կառավարման վերջնական ձևը։

Այս թեզը հերքելու համար երկար ժամանակ չպահանջվեց։ Հետսառըպատերազմյան երկու տասնամյակը բավարար էր հասկանալու, որ անկախ գլոբալացման թափից ու ծավալից դեռևս ունվիերսալ համահարթեցում տեղի չի ունեցել, և լիբերալիզմն ու նրա վրա հիմնված կառավարումը միակը չեն։ Կան այլ մշակութային, քաղաքակրթական և գաղափարախոսական շրջանակներ, որոնք ըստ անհրաժեշտության կարող են ապահովել քաղաքական կառավարման ընտրված մոդելի հիմնավորվածությունը։

Մյուս կողմից մարդու ազատության գաղափարը, որն ընկած է լիբերալիզմի հիմքում, կարծես թե դարձել է համընդհանուր արժեք, և դրա անհիմն սահմանափակումները խոչընդոտում են պետության ու հասարակության զարգացմանը։

Ինչքան էլ որ որոշ գնահատականներում ՌԴ նախագահը ճիշտ է մատնանշում ծայրահեղացված լիբերալիզմի բացասական հետևանքները և այդ կերպ ստանում է տարբեր երկրների պահպանողական հոսանքների աջակցությունը, այդուհանդերձ ժողովրդավարական ճանապարհով սեփական կառավարողներին ընտրելու իրավունքը և պետության կողմից քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման պարտավորությունն անվիճարկելի պետք է լինեն։

Յուրաքանչյուր հասարակություն ունի իր մշակութային առանձնահատկությունները, որոնք հնավորինս պետք է պահպանվեն։ Սակայն դրանց չարաշումը չպետք է դառնա ավտորիտար իշխանությունների հաստատման հիմք։ Մյուս կողմից էլ ժողովրդավարական կարգերի հաստատման մղումները չպետք է արմատականացվեն, և արդիականացման կոչերի տակ չպետք է խարխլվեն ավանդական համարվող արժեքներ։ Խնդիրը կրկին ժամանակին ու տեղին համապատասխան բալանս գտնելն է, որը երբեմն լրջագույն մարտահրավեր է իշխող դասի համար։

Իսկ գաղափարները մշտապես եկել ու գնացել են, տարբեր հաջողություններով գրավել զանգվածների մտքերը։ Ասել, որ ինչ-որ գաղափարի վերջը եկել է՝ ավելորդ ինքնավստահության կամ անհույս ինքնաարդարացման նշան է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}