Պոնչիկանոցից կատարված գողությունը բացահայտվել է
«Պոնչիկանոցից» հունիսի 30-ին կատարված գողությունը բացահայտվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու կատարվածի վերաբերյալ մանրամասներ ներկայացնում։
Հունիսի 30-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնում էր, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում ընդունեցին։
Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները գողությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Շուտով Փարպեցու փողոցից գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց 21-ամյա երիտասարդը, որը խոստովանական բացատրություն է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Քննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին