Մեյը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո չի լքի խորհրդարանը
Թերեզա Մեյը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր չէ լքել խորհրդարանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է նման ենթադրության արել, որ Մեյը կլքի խորհրդարանը։
«Ոչ, նա սխալվում է ենթադրությունում, փաստերում, տիպիկ լիբերալ-դեմոկրատ, սխալվում է ամեն ինչում»,- ասել է Մեյը։
Նրա նախորդը՝ Դևիդ Քամերոնը, հայտարարելով հրաժարականի մասին, հայտնել էր նաև խորհրդարանից հեռանալու մասին։
Մեյը նոր վարչապետին լիազորությունները կփոխանցի հուլիսի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է Մեյի մոմե արձանիկը
- Մեյի պաշտոնի համար մրցապայքարը կշարունակի երկու թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան