Օլիվեր Սթոունը հնարավոր է Թրամփի մասին կատակերգություն նկարահանի
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթունը հնարավոր է համարում, որ կարող է ֆիլմ նկարահանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ANSA-ին, գրում է, որ այդ մասին նա ասել է Տաորմինայում փառատոնի ժամանակ, որտեղ ռեժիսորը ժյուրիի նախագահն էր։
Սթոունը խոստովանել է, որ շատերն են խնդրում իրենք ֆիլմ նկարահանել ամերիկյան առաջնորդի մասին։
«...ով իմանա, վաղ թե ուշ, հնարավոր է, ես այն կնկարահանեմ»,- ասել է Սթոունը։
Նա նշել է, որ դա կարող է լինել կատակերգություն։
Հարակից հրապարակումներ`
- Օլիվեր Սթոունը կրկին հետաքրքրվել է Ուկրաինայով
- Ռեժիսոր Օլիվեր Սթոունը ներկա է եղել Հաղթանակի շքերթին՝ վավերագրական ֆիլմ նկարահանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան