Մարիինյան թատրոնի աշխատողի սպանության մեջ մեղադրվող Նարոյանին մահացած են գտել
Մարիինյան թատրոնի ամենատարեց աշխատողի՝ 93-ամյա Նինա Մացինայի սպանության մեջ մեղադրվող Սենիկ Նարոյանին մահացած են գտել Սանկտ-Պետերբուրգի դատարանի՝ ամբաստանյալների պահման վայրում:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, երդվյալ ատենակալները վճռել էին, որ նա ներման ենթակա չէ: Նարոյանի մարմինը գտել են վճռի հրապարակումից 5 ժամ անց: Բժիշկներն արձանագրել են, որ նրա մահը քրեական բնույթ չի կրել:
Մացինան սպանվել էր 2018 թվականի նոյեմբերին իր բնակարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան