Քաղաքական 12:45 04/07/2019 Աշխարհում

Ֆրանսիայի նախագահը՝ ԵՄ ղեկավար կազմի ընտրությունների ամենամեծ հաղթող

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Եվրոպական Միության գործառնության վերաբերյալ կան մի շարք հիմնադիր համաձայնագրեր, հարյուրավոր որոշումներ ու բանաձևեր, հազարավոր ընթացակարգային կարգավորումներ։ Այդուհանդերձ, ԵՄ ղեկավարության ընտրության գործընթացը մշտապես եղել է ցավոտ ու դժվարահաս, իսկ ընդունված որոշումները՝ հիմնական անդամ պետությունների միջև քաղաքական առևտրի արդյունք։

Այս անգամ ևս երեք օր տևած քննարկումներից հետո ԵՄ անդամ պետությունների ղեկավարները ներկայացրեցին ԵՄ բարձր ղեկավար պաշտոնների վերաբերյալ փաթեթային փոխզիջումը, որն ինչ-որ առումով անսպասելի էր, սակայն հարմարավետ տեղավորվում է անդամ պետությունների և համաեվրոպական կուսակցությունների կողմից վարվող «քաղաքական բազարի» ձևավորված ավանդույթի մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Բելգիայի լիբերալ վարչապետ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում՝ Իսպանիայի սոցիալիստ ԱԳ նախարար Ժոզեպ Բոռելը, իսկ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում՝ ֆրանսիացի Քրիստին Լագարդը։

Բոլորը համակարծիք են, որ գործարքի հիմնական հաղթողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է՝ Միշելը նրա մոտ լիբերալ համախոհն է, ֆոն դեր Լեյենը նրա թեկնածուն է, Լագարդը ֆրանսիացի է։ Բոլոր չորսը, ներառյալ Բոռելը, սահուն տիրապետում են ֆրանսերենին, ինչը չափազանց կարևոր հանգամանք է Ֆրանսիայի համար։ Գերմանիայի կանցլեր Մերկելին ևս ձեռնտու է այս ընտրությունը՝ ԵԺԿ ներկայացնող կուսակցության անդամն ու իր հայրենակիցը դառնում է ԵՀ նախագահ։ Բայց Մերկելը խնդիրներ ունի կոալիցիոն գործընկեր՝ սոցիալիստական կուսակցության հետ, որոնք էլ գործարքից ամենադժգոհ կողմերից մեկն են, քանի որ սոցիալիտների առաջատար թեկնածու, հոլանդացի Ֆրանս Թիմերմանսը չկարողացավ դառնալ ԵՀ նախագահ։ Պատճառը գուցե այսպես կոչված «հոլանդական անեծքն» է, որ հոլանդացի պաշտոնյաններին չի հաջողվում զբաղեցնել ԵՄ բարձր պաշտոններ, ի տարբերություն հարևան Բելգիայի, որի ներկայացուցիչն արդեն երկրորդ անգամ է դառնում Եվրոպական խորհրդի նախագահ։

Ամենամեծ դժգոհներից է նաև Եվրոպական խորհրդարանը, որի նախագահ ընտրվեց իտալացի Դավիդ Սասոլին։ Թեպետ ԵՀ հանձնաժողովի նախագահին ընտրում է խորհրդարանը, այն, ըստ էության, կրկին անգամ ու նաև Ֆրանսիայի ջանքերով, դուրս մնաց ԵՀ նախագահի թեկնածուի ներկայացման գործընթացից։ Խափանվեց «Spitzenkandidat» համակարգը, ըստ որի ԵՀ նախագահի պաշտոնում պետք է ներկայացվեր Եվրոպական խորհրդարանում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության թեկնածուն, որի անունը տրվում է ընտրություններից առաջ։ ԵԺԿ թեկնածուն Մանֆրեդ Վեբերն էր, իսկ սոցիալիստներին՝ Թիմերամանսը։ Այս համակարգը ներդրվել էր հարթելու համար ԵՄ «ժողովրդավարական դեֆիցիտը», ինչը նշանակում է, որ բրյուսելյան բյուրոկրատիան կառավարում է առանց ուղիղ կերպով ընտրված լինելու, ինչի հետևանքով կտրված ու օտարված է ժողովրդից։

Գործարքից շահողների թվում պետք է դասել նաև կանանց, քանի որ առաջին անգամ ԵՀ և ԵԿԲ նախագահները կին են լինելու։ Իսկ ահա ԵՄ նոր անդամ երկրները, մասնավորապես Վիշեգրադի երկրները, թեև աջակցել են այս փաթեթին, սակայն մնացել են առանց ներկայացվածության։
Ինչևէ, խոսելով կրկին ամենամեծ հաղթողի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասին, պետք է նշել, որ նա հանդես է գալիս բավականին ընդգծված եվրոպամետ հայացքներով, որոնք, ի թիվս այլի, արտացոլված են «Եվրոպայի վերածննդի» վերաբերյալ այս տարվա մարտի 4-ի՝ նրա ուղերձում։ Այստեղ նա առաջարկում է տարվա վերջին գումարել Եվրոպային նվիրված համաժողով՝ քննարկելու համար ԵՄ բարելավման առաջարկները և նաև հիմնարար պայմանագրերի փոփոխելու հնարավորությունը։ Այդուհանդերձ, Մակրոնը, որին երբեմն մեղադրում են բոնապարտիզմի մեջ, մնում է նաև պետությունների ինքնիշխանության ջատագովը, որին, ըստ նրա պետք է լրացնի նաև «եվրոպական ինքնիշխանությունը»։

ԵՄ ղեկավար մարմինների ընտրության հարցում Ֆրանսիայի նախագահի ունեցած դերակատարությունը ցույց տվեց, որ ԵՄ մեծ պետությունները ինչքան էլ, որ աջակցեն եվրոպական ինտեգրացիայի գաղափարին, շարունակում են իրենց ձեռքում պահել մայրցամաքի քաղաքական կյանքը և մնալ հիմնական որոշում կայացնողները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}