Հաղթանակ թաղամասում տուն է այրվել
Այսօր կեսօրին մոտ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին փողոցի տներից մեկում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 6/2 հասցեում գտնվող ինքնաշեն տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։38-ին։
Այրվել են տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 10 քմ), ննջասենյակը՝ գույքով (մոտ 8 քմ) և խոհանոցի դուռը: Տուժածներ չկան։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը