Գեղարքունիքում անկած կենդանիների թիվն ավելացել է
Գեղարքունիքի մարզում անկած կենդանիների թիվը հասել է 10-ի։ Մեկ կենդանի սատկել է Զոլաքար գյուղում, 9-ը՝ Ծովասար։
Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրենց գյուղում ընդամենը մեկ խոշոր եղջերավոր անասուն է անկել, ևս 3-ին կարողացել են փրկել։ Անկած կենդանու միսը, ըստ նրա, ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։
Ծովինարի համայնքապետ Մհեր Մարտոյանն էլ տեղեկացրեց, գյուղի երկու բնակչի ինը անասուն սատկել է։
«Յոթը մի գյուղացուն էր, երկուսը՝ մեկին»,-ասաց նա։
Գյուղապետը հերքում է անասունների հիվանդ լինելու վարկածը, ինքն էլ կարծում է, որ առվույտ ուտելուց հետո կենդանիները ջուր են խմել, ինչի հետևանքով ուռել են։
«Ասում են Սևանի ջուրն է պատճառը, բայց եթե դա լիներ, ապա ջուրը խմած բոլոր կենդանիները կսատկեին»,-մտածում է գյուղապետը։
Մարտոյանի խոսքով, Երևանից Գեղարքունիք մեկնած մասնագետները Սևանից ջուր են վերցրել փորձաքննության համար։
Հիշեցնենք, որ առավոտյան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել էր, որ անկել է ընդամենը չորս կենդանի։