Քաղաքական 16:45 05/07/2019 Հայաստան

Արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ չունենք լիարժեք մասնակցության հարց. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը լրագրողների հետ:

Հարց. Վաշինգոտնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք...
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞:

Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին:

Հարց. Ինչի՞ մասին են այդ փաստաթղթերը, որ փոխանցվել են Ձեզ:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ վերոնշյալ հարցազրույցի վրա. դուք Ձեր տեղեկությունը վերցնում եք իրենց աղբյուրից:

Նշեմ, որ մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին: Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ  մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:

Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին,  մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:

Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց  էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել:

Երեկ առիթ ունեցանք նաև խոսելու, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, Արցախի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ ժամանակն է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ հարցը բարձրացնելու ժամանա՞կն է:
Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար, առաջնային շրջանակը, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, Մինսկի խմբի համանախագահության հարթակն է, որը եղել և մնում է արդյունավետ հարթակ, որտեղ մենք բավական արդյունավետ աշխատում ենք համանախագահ երկրների հետ:

Հարց. Պարոն Մնացականյան, Դուք նշեցիք 150 հազար արցախցիների մասին, բայց հակամարտությունից առաջին տուժածները նաև Ադրբեջանից հայ փախստականներն են և նրանք 150 հազար չեն։ Այդ մարդկանց իրավունքների հարցը, պաշտպանության հարցը...
Զոհրաբ Մնացականյան. Եթե Դուք ուզում եք ընդլայնել պարամետրերը, ապա պարամետրերը շատ - շատ են. մենք կարող ենք ընդլայնել։ Ես խոսում եմ ամենակենսական, առաջնային խնդրի մասին։ Կա շրջափակման խնդիրը, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և տարբեր կարգավիճակներում գտնվող մեր բնակչությունների՝ անվտանգության հարցերին։ Բնականաբար, դրանք բոլորը գոյություն ունեն, բայց ես խոսում եմ առաջնային, գերակա խնդրի մասին։

Հարց. Պարոն Մնացականյան, ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու այդ ճանապարհին, գուցե կա՞ն ձեռքբերումներ։
Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սրա մասին, մենք արտահայտել ենք այն և բացատրել, թե ինչու ենք առաջ բերել այս հարցը: Անցյալ տասնամյակներում եղել է ձևավորված մի միջավայր, և մենք ի հայտ ենք բերել մեր տեսակետը, մեր մոտեցումը և բացատրել, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որի բնակչությունն իր կամքը արտահայտում է իր իշխանությունների միջոցով, որոնք ունեն բնակչությունից ստացված այդ մանդատը։ Այդ բնակչությանը ես չեմ ներկայացնում, որովհետև Արցախի բնակչության կողմից Հայաստանի կառավարությանը մանդատ չի տրված՝ ընտրություններին չմասնակցելու առումով: Սա շատ պարզ խնդիր է, և հասկանալով, որ Արցախը քաղաքական սուբյեկտ է, քաղաքական միավոր, ունի բնակչության կողմից ձևավորված իշխանություն` իր կամքը արտահայտելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմներով, լինելով այդ սուբյեկտը՝ ինքը չի կարող չլինել, չի կարող չունենալ լիարժեք ներգրավվածություն: Տարիներ շարունակ եղել է մի միջավայր, եղել է մի գործընթաց, և եթե մենք եկել և անմիջապես սպասում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, միգուցե չափազանցնում ենք մեր ակնկալիքները։

Հարց. Որևէ առաջընթաց չկա՞ այդ առումով։
Զոհրաբ Մնացականյան. Առաջընթաց ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք։

Հարց. Որևէ առաջընթաց կա՞, մի քայլ արվե՞լ է։ Մեկ տարի է անցել պարոն Փաշինյանի գալուց։
Զոհրաբ Մնացականյան. Այժմ խոսում եմ Ձեզ հետ, այս հարցը հրապարակայնորեն արտահայտում եմ, և դա արտահատվում է բանակցությունների ընթացքում, և այս բանավեճը շարունակական է։

Հարց. Հիմա ռազմավարական դաշինք կնքելու հարցն է քննարկվում. Արցախում է եղել խորհրդաժողովը, Հայաստանում  խորհրդակցություններ են սկսել ոչ իշխանական ուժերը: Կցանկանայի, որ երկու նախարարները հստակեցնեն` նոր ստորագրված փաստաթուղթը որևէ կերպ արտահայտու՞մ է այն քննարկումները, այն, ինչ առաջարկում են ոչ իշխանական ուժերը Հայաստանում։
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Մեզ համար սա ուղղակի գործիք է, շատ հստակ գործիք, գործնական մեխանիզմ, որովհետև առաջին հերթին արտաքին գործերի նախարարության միջոցով է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ այստեղ մենք միասին հետապնդում ենք շատ պրակտիկ նպատակ` կանոնակարգելու և հստակեցնելու այն, թե ինչպես ենք մենք աշխատում միասին այս գործընթացի շրջանակներում:

Ի դեպ, իմ գործընկերը՝ պարոն Մայիլյանը նշեց, որ մենք արդեն առաջին օրվանից գտնվում ենք շատ սերտ համագործակցության մեջ և շփվում ենք ոչ միայն այսպես, այլև բոլոր հնարավոր ձևերով: Եվ ուղղակի մենք անհրաժեշտություն ենք տեսնում, որպեսզի ավելի կանոնակարգենք և այդ պրակտիկ գործիքը մեր ձեռքում ունենանք:

Հարց. Հունիսի 14-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը: Պարո՛ն Մնացականյան, այս հարցը քննարկվե՞լ է հունիսի 20-ին Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Զոհրաբ Մնացականյան.  Ես Ձեզ տվեցի հարցերի  շրջանակը, որոնք քննարկվում են և փորձեցի ներկայացնել, թե որքան լայն է հարցերի շրջանակը, և որևէ սահմանափակում մենք չունենք։ Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որևէ սահմանափակում չունենք, որևէ կերպ կաշկանդված չենք, որևէ կերպ մեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}