Հանդիպել են Լավրովն ու Մնացականյանը
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը