Ախալքալաքում ոստիկանների հետ միջադեպի մասնակիցները տուգանվել են
Ախալքալաքի բնակիչներ Մեխակ և Սլավա Խաչատրյանները, որոնց պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել էին ձերբակալել 2019 թ. հունիսի 6-ին իրենց, իսկ նրանք դիմակայել էին, տուգանվել են 1000-ական լարիով: Jnews-ը գրում է, որ տուգանման որոշումը կայացվել է Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից` 2019 թ. հուլիսի 9-ին: Դատարանը հունիսի 6-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից հարուցված գործը քննել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` «Ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու» և Վրաստանի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով` «Մանր խուլիգանություն»:
Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում հունիսի 6-ին տեղի էր ունեցել միջադեպ: Ամեն ինչ սկսել էր այն բանից, որ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին մոտոցիկլավարին և նրան տուգանել առանց վարորդական իրավունքի վարելու համար: Սլավիկ Խաչատրյանը կանգնել էր իր մեքենայով պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ նա անչափահաս մոտոցիկլիստի բարեկամն էր: Դրանից հետո, երբ նա չի ենթարկվել ոստիկանությանը և չի շարունակել իր ճանապարհը, պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել են նրան ձերբակալել ոստիկանին դիմադրելու համար: Սլավիկ Խաչատրյանը դիմադրություն է ցուցաբերել ձերբակալության ժամանակ, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել տեղում:
Հարակից հրապարակումներ`
- Տուժած ախալքալաքցիները կարող են դիմել նաև Հայաստանի ՄԻՊ-ին
- Վրացագետ. Պետք է զգույշ լինել այդ ամենին քաղաքական ենթատեքստ տալ
- Նման դեպքերը հաճախակի են դառնում հենց Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում. հայտարարություն
- Ախալքալաքում ոստիկանները ծեծել են քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ