Խնամակալը վերցրել է տարեցների բանկային քարտերը և գումար կանխիկացրել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, երեկ գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու:
Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և նույն օրը Լվովյան փողոցի բանկոմատից յուրաքանչյուր քարտից կանխիկացրել 40.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին