Անգլիայի բանկը 50 ֆունտ թղթղադրամ կթողարկի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դիմանկարով
Անգլիայի Բանկը կթողարկի 50 ֆունտ արժողությամբ թղթադրամ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի նացիստական կոդը կոտրելու համար հայտնի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դիմանկարով: Այս մասին գրում է euronews-ը։
Թղթադրամը շրջանառության մեջ կմտնի 2021 թ.-ին:
Անգլիայի բանկի նախագահ Մարկ Քարնին թղթադրամը ներկայացրել է Մանչեսթեր քաղաքի գիտության և արդյունաբերության թանգարանում, նշելով, որ Թյուրինգը «հայտնի մաթեմատիկոս է, որի աշխատանքը մեծ ազդեցություն ունի ժամանակակից կյանքի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ