Ֆրանսիայի նախարարը հրաժարական տվեց՝ պետության հաշվին ճոխ ճաշերի պատճառով
Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Ֆրանսուա դե Ռյուժին հրաժարական տվեց։ Մեկ շաբաթ առաջ կառավարության անդամը սկանդալի կենտրոնում էր հայտնվել, Mediapart առցանց կայքի կողմից հրապարակված նյութի պատճառով, որը բացահայտել էր, որ դե Ռյուժին, լինելով այդ ժամանակ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ, 2017թ. հունիսից մինչև 2018թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պետության հաշվին կազմակերպել է թանկարժեք ճաշեր։ Այս մասին գրում է euronews-ը։
Կայքի համաձայն, ընդունելությանը հրավիրված հյուրերն անմիջականորեն կապ չեն ունեցել քաղաքականության ու դե Ռյուժեի աշխատանքին, այլ հիմնականում եղել են նրա կնոջ՝ ֆրանսիական Gala ամսագրի լրագրող Սևերին դը Ռյուժեի ընկերները։
Բացի այդ, ինչպես հաղորդել է Mediapart-ը, նախարարը վերանորոգել է իր ծառայողական բնակարանը՝ ծախսելով ընդհանուր առմամբ 63 հազար եվրո, որից 18 հազար եվրոն հագուստների սենյակի վերափոխման վրա։
Ավելին, ԶԼՄ-ները հայտնաբերել են Նանտում նախարարի չհայտարարագրված բնակարանը։
Այս փաստերի բացահայտումից հետո դե Ռյուժին խոստացել է վերադարձնել հարկատուների հաշվին ծախսած գումարները, սակայն նշել, որ ճաշերը ի պաշտոնե են եղել, իսկ բնակարանի վերանորոգումն անհրաժեշտ է եղել։
Հրաժարական տված նախարարն ասել է, որ հայց է ներկայացրել «Mediapart»-ի դեմ՝ զրպարտության մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ