Իրավունք 13:15 18/07/2019 Հայաստան

ԲԴԽ անդամ. Կոչ եմ անում որևէ մեկը չփորձի անձնավորել այս խնդիրը

«Եթե Նախշուն Տավարացյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, ստանձնել է իր պարտականություններն այդ ժամանակ, այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա որևէ անգամ ներկա չի եղել  ԲԴԽ նիստերին»,- ԲԴԽ նիստում նման հարցադրում արեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նշենք, որ նրա և ևս երկու անդամի՝ Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի ջանքերով է  հրավիրվել  այսօրվա նիստը, որի  օրակարգում հենց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցն է։

Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց այսօրվա նիստ հրավիրելու և նման հարց բարձրացնելու հիմքերը։ Նա նշեց, որ Ն. Տավարացյանը ԲԴխ անդամ է ընտրվել 2018 թ. նոյեմբերի 8-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում, սակայն նիստի  վերջում  հրաժարվել է երդում տալ որպես ԲԴԽ անդամ, ներկայացրել է հրաժարականի դիմում։

«Դրանից հետո Տավարացյանը դիմել է  ԲԴԽ-ին իր հրաժարականն  ընդունելու  պահանջով։ ԲԴԽ-ի համար, ենթադրում եմ, անհասականալի է եղել նման պահանջի ներկայացումը, քանի որ արդեն հրաժարվել է երդվելու իր իարվունքից։ Խորհրդի նախագահն ընդամենը գրությամբ հայտվել է՝ քանի որ Տավարացյանը չի երդվել, ԲԴԽ-ն  ոչինչ անել չի կարող»,- նշեց նա։

ԲԴԽ անդամի խոսքով, դրանից հետո ԲԴԽ-ն շարունակել է ճգնաժամային պայմաններում, տարբեր մարդկանց կողմից քարկոծվելու պայմաններում գործել, մինչև այս տարվա հուլիսի 11-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել է, որ Տավարացյանը պետք է երդվի, քանի որ նա ընտրված անդամ է, լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին։

«Ընդ որում ԲԴԽ-ն որևէ կերպ չի միջամտել, ԲԴԽ-ն չի քննարկում և չի վերլուծում իրավաչափությունը Դատավորների ընդհանուր ժողովի, որովհետև Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը մեզ համար ընդունելի է»,- ասաց նա։

Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ այդ ժամանակվանից Ն. Տավարացյանը որևէ նիստի չի մասնակցել  որպես ընտրված անդամ, չի ներկայացրել որևէ հարգալից պատճառ՝ իր մասնակցությունը բացառող որևէ հանգամանք։

«Այսինքն՝ խախտվել է օրենք։ Հարց է առաջանում՝  արդյո՞ք ԲԴԽ-ն պետք է անդրադառնա այս հարցին, թե ոչ, արդյո՞ք պետք է աչք փակի այս ամենին՝  ասելով,  որ եթե Նախշուն Տավարացյանը դատավոր անդամ է, ապա դատավոր անդամ է,  բա՞ իրավական հետևանքները։ Օրենքը սահմանում է, որ եթե ԲԴԽ անդամն առանց հիմքի չի մասնակցում ԲԴԽ նսիտերին և չի ներկայացնում որևէ պատճառաբանություն, ապա նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ Օրենքի պահանջն է, քանի որ նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ նիստերի կազմակերպման ու  անցկացման իրավական հիմքերը»,- ասաց ԲԴԽ անդամը։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ այս նիստում իրենց կողմից քննարկվում է  բացառապես իրավունքի և դրա կիրառման հարցը։

«Կոչ եմ անում որևէ մեկը  չփորձի անձնավորել այս խնդիրը։ Տիկին Տավարացյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։  Խնդիրը Տավարացյան անձը չէ,  դատավորը չէ, այստեղ խնդիրը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավոր անդամն է   և դրա հետ կապված իրավակարգավորմները։ Մեր այս քննարկումը միտված է միայն այդ խնդրի թիրախավորմանը։ Այստեղ տեղի է ունենում բարձր մասնագիտական քննարկում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու
Աղբյուր` Panorama.am
12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}