Քաղաքական 18:09 18/07/2019 Հայաստան

Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է  տվել Yerevan.Today-ին: 

Հարց- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։
Պատասխան- Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերանգրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որպեսզի հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի այսպես կոչված՝ նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

Հարց- Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։
Պատասխան-Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

Հարց- Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։
Պատասխան- Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

Հարց-Խորհրդանշանական է՝ այն պահին, երբ հարցազրույց էր տալիս վարչապետը ու իր ամենակարևոր ձեռքբերումը համարում ժողովրդավարությունը, իր հայրենի Իջևանում ոստիկաններն ու քաղաքացիներն իրար գլուխ էին ջարդում, կան ձերբակալվածներ, հիվանդանոցներում մարդիկ։ Երկու դեպքերում էլ կարծես գործող անձ է Փաշինյանը․ նույն քարերը, երկաթե ձողերն ու փայտերն էին մարտի 1-ին, նույնն են այստեղ։
Պատասխան-Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Իջևանում, Փաշինյանը միանգամից անվանում է հանցագործություն։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանենք այն մասսայական անկարգությունը, որ տեղի էր ունենում 2008 թվականի մարտի 1-ին, և որը հրահրվում էր հենց իր կողմից։ Հիշեք, որ հենց ինքն էր ուրախանում, երբ ոստիկաններից խլում էին վահանները, ասում էր՝ դա մեր ռազմավարն է։ Դա՞ ինչպես անվանենք։ Հիմա այստեղ երկակի ստանդարտներ են։ Այնպես որ, Փաշինյանին այս իրավիճակում անկեղծ՝ չեմ նախանձում։

Հարց-Արդյո՞ք սա այն բհումերանգն է, որ հետ է գալիս․ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներով եկավ իշխանության, բայց այսօր ամենօրյա բողոքի ակցիաներ են իր իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իր դեմ։
Պատասխան- Կարելի է և այդպես անվանել։ Ամեն դեպքում, չգիտեմ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել փողոցի միջոցով և հետո դա չի կրկնվել, և փողոցը կամ մասսայական այդպիսի դրսևորումները որոշակի ու շեշտակի դեր չեն խաղացել հետագա քաղաքական կյանքում։ Այնպես որ, այո, բումերանգի էֆեկտի հետ մենք վստահաբար գործ ունենք, իսկ թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան, կապրենք՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ դրանք մարդկային կորուստների, աստված մի արասցե, չեն բերի։ Հուսամ՝ ամեն ինչ կանցնի խաղաղ։

Հարց- Նիկոլ Փաշինյանը հրամայեց խստիվ պատժել քաղաքացիներին։ Նա ինչո՞ւ է դիմում ռեպրեսիվ մեթոդների, արդյո՞ք իշխանությունը պահելու այլ տարբերակ չկա։
Պատասխան-Իշխանություն պահելու մեջ չէ խնդիրը, ուղղակի նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մերվել է այն բանի հետ, որ ինչպես ինքն էր ժամանակին ասում, որ պետք է իշխանությունները ոստիկանական վահանների ծակերից նայեն քաղաքին, ինչ –որ մի օր է գալու, որ ինքն էլ այդ արանքներից է նայելու այն բազմահազար մարդկանց, որոնք դժգոհելու են իր կառավարումից։ Իսկ ուրիշ տարբերակ, որքան հասկանում եմ, չկա։ Իր կառավարման որակին նայելով, գնում ենք հենց այդ ճանապարհով։ Այնպես որ, սա արդեն նոր իրողություն է, որի հետ ինքը, ըստ ամենայնի, կամ մերվել է կամ փորձում է մերվել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}