Մակրոնը Մոսկվայում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Մակրոնն ընդունել է Պուտինի հրավերը՝ մասնակցելու 2020թ․-ի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի տոնական միջոցառմանը։
Քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի (FIPA) շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցը: Երկուստեք ընդգծվել է, որ Իրանի գործարքը կարեւոր գործոն է Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման գործում:
Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ կարևորվել է քաղաքական կարգավորման հասնելու և զինված հակամարտության հետևանքների հաղթահարումը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ուկրաինական հակամարտության լուծման հեռանկարները: Նախագահները պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել այս ոլորտում համատեղ աշխատանքը, այդ թվում, «Նորմանդական ձևաչափի» շրջանակներում: