Իրավունք 19:09 20/07/2019 Հայաստան

Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է

Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժըթնացը, իրականացված կանխարգելիչ միջոցաառումների արդյունքները: 

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի դատախազությունում ոստիկանության մարզային ստորաբաժանումների պետերի, մարզպետարանի ներկայացուցչի և մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել էր օպերատիվ խորհրդակցություն։ Կարևորվել էր Վանաձոր քաղաքի կամ մյուս համայնքների բազմաբնակարան շենքերի մուտքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցումը, փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը՝ նկատի ունենալով վերջիններիս կանխարգելիչ նշանակությունը ինչպես բնակարանային գողությունների, այնպես էլ այլ հանցատեսակների՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ՃՏ պատահարների նախականխման առումով:

Բացի այդ ՀՀ ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարվել էր ուժեղացնել արտաքին ծառայությունը, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, սահմանել հսկողություն ռիսկային թաղամասերում, ինչպես նաև ակտիվացնել տեղամասային տեսուչների ու օպերլիազորների կողմից սպասարկվող տարածքների բնակիչների շրջանում կանխարգելիչ-օպերատիվ միջոցառումների կամ բացատրական աշխատանքների կատարումը` ապահովելով դրանց արդյունավե­տությունը: Լոռու մարզի դատախազի կողմից տարեսկզբին խնդրի վերաբերյալ միջնորդագիր էր հասցեագրվել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին, որի առնչությամբ Լոռու մարզային վարչությանը, ենթակա բաժիններին տրվել էին համապատասխան հանձնարարություններ:

Լոռու մարզի դատախազությունում կատարված կիսամյակային աշխատանքների ամփոփմամբ պարզվել է, որ եթե 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն մինչ համատեղ ուժերով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը,  Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողություն 34 դեպք,  ապա երկրորդ եռամսյակում՝ 30 դեպք: Այսինքն՝ 2019թ. երկրորդ եռամսյակում դեպքերը նվազել են 4-ով կամ 13.3 %-ով, թեև ընդհանուր առմամբ բնակարանային հանցագործությունների ընդհանուր քանակական աճի հանգամանքը շարունակում է համարվել մտահոգիչ:

Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման առումով: Մասնավորապես՝ եթե 2019թ. առաջին եռամսյակում բացահայտումը կազմել է 15.6%, ապա՝ 2019թ. երկրորդ եռամսյակում՝ 21,3 %:

Միաժամանակ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում տեղադրվել է 114 տեսանկարահանող սարքեր, որոնցից 62-ը Վանաձոր քաղաքում, 18-ը Սպիտակում, 22-ը` Տաշիրում, 12-ը՝ Գուգարքում: Վանաձոր քաղաքում բազմաբնակարան շենքերը կահավորվել են նաև կոդավորվող փականներով 58 դռներով:

2019թ. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում մարզի տարածքում նվազում է արձանագրվել նաև ՃԵԿ խախտման, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերով: Մասնավորապես՝ եթե առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ կանոնները խախտելու 22 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով, ապա՝ երկրորդ եռամսյակում 16 դեպք, որոնցից միայն 1-ն է եղել մահվան ելքով: Այսինքն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է 27.2 տոկոսով, մահվան ելքով դեպքերը՝ 83.3 տոկոսով:

Ընդ որում, առաջին եռամսյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ կանոնների խախտման դեպքերը, դրանց պատճառները, այն հնարավոր վայրերը, որտեղ պարբերաբար բնույթ են կրել ՃԵԿ-ի կանոնների խախտումները, ուսումնասիրվել են մարզի դատախազությունում: Արդյունքներով Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ Լոռու մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ խախտմամբ հանցագործությունների դեպքերի, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ակտիվացնել բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքները, վերանայել երթուղիների տեղաբաշխումը և երեկոյան ու գիշերային ժամերին ուժեղացված ծառայություն կազմակերպել հատկապես այն ճանապարհահատվածներում, որտեղ պարբերաբար արձանագրվում են խախտումներ, իսկ կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ, որոնց կատարման մասին ստացվել է պատասխան գրություն:

Կարևորելով մարզի բնակչության սեփականության իրավունքի պաշտպանության և ճանապարհային երթևեկություն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի դատախազությունը, համագործակցելով մյուս իրավապահ կառույցների հետ, շարունակելու է հետևողականությունը նշված հանցատեսակների կանխարգելման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հարցում՝ կիրառելով օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}