Դատարանը վարույթ է ընդունել Գորգիսյանի դեմ հայցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի:
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից, ընկերությունը պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Ժաննա Ասատրյանին։ Նախնական դատական նիստը դեռ նշանակված չէ։
Պատգամավորը Ազգային ժողովի ամբիոնից տեղեկացրել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ